04 Մարտ, 2021
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում ԱԳՆ-ում
Մարտի 4-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում, որին ներկա էին ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության անդամներ։ Միջոցառմանը հրավիրված...
22 Փետրվար, 2021
Կայացավ Կրթության և գիտության աշխատողների ՃՀՄ-ի 5-րդ համագումարը

2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 5-րդ համագումարը:
Համագումարի 95 պատվիրակից մասնակցում էր 92-ը:
Համագումարի աշխատանքներին մասնակցում էր ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը:
Համագումարում բացման...
19 Փետրվար, 2021
Հանդիպում ՀՀ-ում Բելառուսի դեսպանատանը

Փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի հրավերով տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանի հետ:
Դեսպանը Էդուարդ Թումասյանին փոխանցել է Բելառուսի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Միխայիլ Օրդայի ջերմ ողջույնները:
Զրույցի ընթացքում Ալեքսանդր Կոնյուկը կարևորել է արհմիությունների դերը աշխատողների աշխատանքային իրավունքների և մարդու իրավունքների պաշտպանության գործում:
Զրուցակիցներն արձանագրել են, որ Հայաստանի և Բելառուսի արհմիությունները համագործակցության մեծ ներուժ ունեն և հույս հայտնել, որ երկուստեք ջանքեր կգործադրեն հարաբերությունների հետագա զարգացման և առաջընթացի համար։
ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել դեսպանին նշանակման առթիվ: Իր խոսքում նա ներկայացրել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կառուցվածքային համակարգը, միաժամանակ ընդգծել, որ կնպաստի Հայաստանի և Բելառուսի արհմիությունների փոխգործակցության մակարդակի բարձրացմանը:
11 Փետրվար, 2021

ՀԱՄԿ-ի Ուսումնական կենտրոնը ներկայացնում է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից մշակված «Կովիդ-19 համավարակի ընթացքում արհմիությունների վարքագծի տենդենցների գլոբալ վերլուծությունը» թեմայով հետազոտության հայերեն թարգմանությունը:
Վերլուծության մեջ ներկայացված է համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամի նկատմամբ արհմիությունների արձագանքը:
Վերլուծություն
29 Հունվար, 2021
Արտակարգ դրության ժամանակ ընդունված մի շարք նորմատիվ իրավական փաստաթղթեր այնքան էլ համապարփակ չէին․ Էլեն Մանասերյան

2020 թվականի մայիսի 8-ից Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի՝ աշխատավայրում իրավիճակի ստուգումները ցույց են տալիս, որ գործատուների եւ աշխատողների շրջանում աշխատատեղերի անվտանգության եւ աշխատանքային պայմանների վերաբերյալ տեղեկատվության պակասն ահռելի է։ Այս մասին Infocom.am-ի հետ զրույցում փաստեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ուսումնական կենտրոնի ղեկավար, իրավաբան Էլեն Մանասերյանը։
Կարդալ նյութն ամբողջությամբ այստեղ
22 Հունվար, 2021
Պարզաբանում
2020 թվականի դեկտեմբերի 25-ին ՀԱՄԿ-ի պաշտոնական կայքում ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջով ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանի հայտարարության մեջ «պահանջում եմ» և «կոչ եմ անում» բառակապակցությունները որոշ լրատվամիջոցներ արտատպել են սխալ ձևակերպմամբ: ՀԱՄԿ-ի նախագահի՝ անձամբ իր անունից արված հայտարարությունը տպագրվել է հոգնակի թվով, ինչն ապատեղեկատվություն է:
ՀԱՄԿ-ի մամուլի քարտուղար Ա. Ներսիսյան