13 Դեկտեմբեր, 2021
ՀԱՄԿ-ը նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կապակցությամբ:
Դիտել նամակը
13 Դեկտեմբեր, 2021
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է օրենքով ամրագրված դիրեկտիվ նորմին, ըստ որի գործատուն կարող է կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին ազատել աշխատանքից։
Ընդունված օրենսդրական փոփոխությունը հակասում է աշխատավորության շահերին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը:
Սկզբնաղբյուրը՝ armeniasputnik.am
13 Դեկտեմբեր, 2021
ԳՐՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան գրությամբ (09.12.2021թ.N03-01/3) դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետին Աշխատանքի միջազգային կազմակերպության «Աշխատանքի հիգիենային և անվտանգությանը նպաստող հիմունքների մասին» թիվ 187, «Արտադրական միջավայրում աշխատանքի հիգիենայի և անվտանգության մասին» թիվ 155, «Գյուղատնտեսությունում աշխատանքի տեսչության մասին» թիվ 129, «Գյուղատնտեսությունում աշխատանքի հիգիենայի և անվտանգության մասին» թիվ 184, «Բուժքույրական անձնակազմի զբաղվածության, աշխատանքային պայմանների և կյանքի մասին» թիվ 149 Կոնվենցիաները Հայաստանի Հանրապետության կողմից վավերացնելու հարցով:
07 Դեկտեմբեր, 2021
Սույն թվականի նոյեմբերի 12-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Հայաստանի Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանին է ներկայացրել <Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին> ՀՀ օրենքի նախագծի /փաստաթղթի կոդ Կ-083-05.01.2021-ՍՍ-011/0/ վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները:
Նախագիծ
25 Նոյեմբեր, 2021
«COVID-19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՐԱ.ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՈՉ ՖՈՐՄԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ» ուսումնասիրության շնորհանդես

Նոյեմբերի 24-ին Երևանի Holiday Inn հյուրանոցում տեղի ունեցավ համավարակի ազդեցությունը ՀՀ-ում զբաղվածության վրա. արհմիությունների խնդիրը ոչ ֆորմալ տնտեսության աշխատողների արժանապատիվ աշխատանքի ապահովման ճանապարհին> ուսումասիրության արդյունքների շուրջ քննարկում: Ուսումնասիրությունը, որը կատարվել է Հայաստանի արհմիությունների...
25 Նոյեմբեր, 2021
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ՀՀ վարչապետին ուղղված հերթական նամակում ողջունելով Հայաստանի Հանրապետության կառա-վարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված մինչև 2026 թ. նվազագույն աշխատավարձը 85 000 դրամ սահմանելու որոշումը, նաև նշում է, որ այն չի բխում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային իրավական նորմերի և ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված իրավական ակտերի պահանջներից: ՀԱՄԿ-ը միաժամանակ հիշեցնում է, որ 2004 թ. Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության <Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին> թիվ 131 կոնվենցիան և պարտավորություն ստանձնել ներդնել նվազագույն աշխատավարձի սահմանման ընթացակարգն ու ժամանակ առ ժամանակ վերանայել այն: Մինչդեռ մեր հանրապետությունում առ այսօր չեն կիրառվում ԱՄԿ 131 Կոնվենցիայի պահանջների համաձայն նվազագույն աշխատավարձի սահմանման մեխանիզմները:
Նամակ