Երևան, 21.11.2024
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

25 Փետրվար, 2019

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  2019թ. փետրվարի 25-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի Մարդու իրավունք-ների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվեց «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը:
  Հարցի քննարկմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը և ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը:
Քննարկման արդյունքում ձայների մեծամասնությամբ օրենքի նախագծին տրվեց բացասական եզրակացություն:

25 Փետրվար, 2019

Ազատամարտիկը՝ արհմիության լիդեր

Ազատամարտիկը՝ արհմիության լիդեր

  Փետրվարի 22-ին Երևանի թիվ 171 հիմնական դպրոցում «Արծիվ-մահապարտներ» գումարտակի ազատամարտիկ, ամենատարեց մահապարտ, ներկայումս կրթության աշխատողների Երևանի Նորքի և Ավանի տարածքի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Սպարտակ Մաթևոսյանին նվիրված <Սպարտակ: 80-ամյա արծիվ - մահապարտի...

22 Փետրվար, 2019

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  2019թ. փետրվարի 21-ին ՀՀ կառավարւթյան նիստում քննարկվեց <<Արհեստակցական միությունների մասին> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների նախագծի մասին> հարցը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել էին ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ:

  Նիստում հավանություն տրվեց <<Արհեստակցական միությունների մասին> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-006-23.01.2019-ՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
  Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Սկզբնաղբյուրը՝ www.iravaban.net

05 Փետրվար, 2019

ՀԱՄԿ-ում քննարկվեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը

ՀԱՄԿ-ում քննարկվեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը

 2019թ. փետրվարի 5-ին ՀԱՄԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը, որին հարավիրված էին ՀԱՄԿ-ի գործկոմի անդամներ, աշխատակազմի և արհեստակցական կազմակերպությունների ներկայացուցիչներ:  ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը բացման խոսքում...

30 Հունվար, 2019

«Նախքան ուսուցիչներին պահանջներ ներկայացնելը պետությունը պարտավոր է հոգալ և լուծել առկա խնդիրները»

«Նախքան ուսուցիչներին պահանջներ ներկայացնելը պետությունը պարտավոր է հոգալ և լուծել առկա խնդիրները»

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակել է մանկավարժի վարքականոն (էթիկայի նորմեր), որն առայժմ ներկայացվում է նախագծի տեսքով: Այն սահմանում է ուսուցչի մասնագիտական էթիկայի հիմնադրույթները և ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները: Նախագծի վերաբերյալ «Իրատես»-ը զրուցեց Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների...

29 Հունվար, 2019

«Երկրի տնտեսական աճն ապահովում է ոչ միայն գործատուն, այլև աշխատողը»

«Երկրի տնտեսական աճն ապահովում է ոչ միայն գործատուն, այլև աշխատողը»

Աշխատող արհմիության անդամների աշխատանքային իրավունքների պաշտպանության երաշխավորը եղել և մնում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, իսկ աշխատանքի պետական տեսչությանը «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքով վերապահված էր աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ...

24 Հունվար, 2019