Երևան, 03.12.2024
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

18 Հունիս, 2019

Տեղի ունեցավ Աշխատանքի միջազգային համաժողովի 108-րդ նստաշրջանը

Տեղի ունեցավ Աշխատանքի միջազգային համաժողովի 108-րդ նստաշրջանը

2019թ. հունիսի 12-14-ը Ժնևում տեղի ունեցավ Աշխատանքի միջազգային համաժողովի 108-րդ նստաշրջանը, որը նվիրված էր ԱՄԿ-ի 100-ամյակին: Համաժողովը պատմական իրադարձություն է, այն կոչված է ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել աշխատանքի բնագավառում տեղի ունեցող փոփոխություններին և այդ զարգացումներում ԱՄԿ-ի դերի բարձրացմանը: Նստաշրջանին մասնակցում...

14 Հունիս, 2019

ՀԱՄԿ-ի արձագանքը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային 
օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 

 Հունիսի 13-ին https://www.e-draft.xn--am-1bd իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
 Օրենքի նախագծի մասին իր դիրքորոշումն է հայտնում ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը:
 «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը առաջին անգամ մշակվել է 2017 թվականին, որի վերաբերյալ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը օրենքի նախագծի 14 հոդվածների վերաբերյալ տվել է բացասական գնահատական, նախագիծը համարելով անընդունելի: 
 2018թ. հունիսին կառավարության աշխատակազմում նախագիծը քննարկվել է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, դարձյալ արժանանալով բացասական գնահատականի, քանի որ այն չի համասպատասխանում ՀՀ Սահմանադրության, ՀՀ աշխատանքային օրենսդրության, <Իրավական ակտերի մասին > ՀՀ օրենքի մի շարք հոդվածների: Իմ համոզմամբ, այս նախագիծը չի բխում աշխատողների շահերից, ավելին, այն անձի իրավական վիճակը վատթարացնող նախագիծ է: 
 Մինչդեռ https://www.e-draft.am կայքում տեղադրված վերոնշյալ նախագիծը դրվել է շրջանառության մեջ լրացուցիչ դրույթներով, որոնք իրավական առումով ավելի են բարդացնում աշխատողների վիճակը: Կարծում եմ, որ նախագիծը անընդունելի է և անօրինական, քանի որ հայտնի չէ նախագծի հեղինակը: Ներկայումս ՀՀ կառավարության կազմում գոյություն չունի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն:

05 Հունիս, 2019

Լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ

  Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները տրվում են աշխատանքային օրվա ընթացքում հանգստանալու համար՝ հաշվի առնելով աշխատանքի պայմանները: Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները տրվում են, եթե աշխատանքն կատարվում է +40 աստիճան ցելսիուսից բարձր կամ -10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում: 
  Բացի դրանից, հիշյալ ընդմիջումները տրամադրվում են նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում կատարած աշխատանքների դեպքում: 
  Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները տրվում են նաև մինչև 18 տարեկան աշխատողներին, եթե օրվա աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը: Այդ ընդմիջման նվազագույն տևողությունը չի կարող պակաս լինել 30 րոպեից: 
  Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում: Այդ ընդմիջումների տրամադրման կարգը սահմանվում է կազմակերպության ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, իսկ այդ ընդմիջումների քանակը, տևողությունը և հանգստանալու տեղը նախատեսվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:
  Հարկ ենք համարվում նշել, որ հատուկ և լրացուցիչ ընդմիջումները տրամադրվում են անկախ սնվելու և հանգստանալու համար տրվող ընդմիջումներից:

 

  ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական բաժին

20 Մայիս, 2019

Արհմիությունների և ԶԼՄ-ների գործընկերային հարաբերությունները նոր թափ են ստանում

Արհմիությունների և ԶԼՄ-ների գործընկերային հարաբերությունները նոր թափ են ստանում

Մայիսի 16-17-ին  Աշխատանքի միջազգային  կազմակերպության  աջակցությամբ ՀԱՄԿ-ի Ուսումնական  կենտրոնը  Ծաղկաձորում կազմակերպեց <Արհմիությունների և լրատվամիջոցների համագործակցությունը> թեմայով  սեմինար, որի  նպատակն էր արհմիություն-ԶԼՄ-ներ գործընկերային  հարաբերությունների ամրապնդումն ու ԶԼՄ-ների  միջոցով...

20 Մայիս, 2019

ԱՄԿ-ի 100-ամյակի շրջանակներում ՀԱՄԿ-ը հանդիպեց Աշխատանքի միջազգային կազմակերպության պատվիրակության հետ

ԱՄԿ-ի 100-ամյակի շրջանակներում ՀԱՄԿ-ը հանդիպեց             Աշխատանքի միջազգային  կազմակերպության պատվիրակության հետ

 ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը մայիսի 14-ին ընդունեց Աշխատանքի միջազգային կազմակերպության պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄԿ գլխավոր տնօրենի օգնական, ԱՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Հայնց Քոլլերը, ԱՄԿ արժանապատիվ աշխատանքի հարցերով աջակցության խմբի և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի...

15 Մայիս, 2019

Ստորագրվեց «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրը

Ստորագրվեց «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրը

  2019թ․ մայիսի 14-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ), Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև ստորագրվեց «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի հուշագիրը, որով սահմանվեց 2019-2022 թթ. ԱՄԿ-ի և Հայաստանի միջև համագործակցության...

13 Մայիս, 2019

Սպառողի ժամ. Միքայել Փիլիպոսյան