Երևան, 03.12.2024
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

12 Հունիս, 2014

Արհմիությունների կոնֆեդերացիան ևս փաստում է` պարտադիրից հրաժարվել ցանկացողները խնդիրներ են ունենում

Արհմիությունների կոնֆեդերացիան ևս փաստում է` պարտադիրից հրաժարվել ցանկացողները խնդիրներ են ունենում

Երեկ <Պոստ Սկրիպտում>  մամուլի ակումբում  կուտակային  կենսաթոշակի  պարտադիր  վճարումներից  հրաժարվող աշխատողների  մոտ առաջացած  խնդիրների  շուրջ տեղի  ունեցավ Հայաստանի արհմիությունների  կոնֆեդերացիայի  նախագահի  տեղակալ Բորիս Խարատյանի  և ՀԱՄԿ-ի  իրավաբանական  բաժնի  պետ Միքայել...

09 Հունիս, 2014

«Աշխատանքի միջազգային կազմակերպությունը խրախուսում է արհմիությունների թափանցիկ գործելաոճը»

«Աշխատանքի միջազգային կազմակերպությունը խրախուսում է արհմիությունների թափանցիկ գործելաոճը»

Հարցազրույց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանի հետ   -Դուք մասնակցել եք մայիսին Բեռլինում կայացած Արհմիությունների միջազգային կազմակերպության կոնգրեսին: Ի՞նչ տպավությամբ եք վերադարձել:   -Տպավորությունն, ինչ խոսք, մեծ է, քանի որ 160 երկրներից ժամանած շուրջ 1700 պատվիրակությունների...

04 Հունիս, 2014

Համագործակցության շրջանակներում

Համագործակցության շրջանակներում

    Երեկ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում տեղի ունեցավ ՀԱՄԿ -ի նախագահ Էդուարդ Թումասյանի և Ռուսաստանի  քիմիական  արդյունաբերության ճյուղերի  աշխատողների արհմիությունների կենտրոնական կոմիտեի նախագահ, Արհմիությունների  միջազգային  միավորման նախագահ Ալեքսանդր Սիտնովի հանդիպումը, որին ներկա էին նաև...

15 Մայիս, 2014

Պահանջում են վնասի փոխհատուցում

Պահանջում են վնասի փոխհատուցում

  <Երևանի էլեկտրաշարժիչների գործարան > ԲԲԸ-ում դժբախտ դեպքի և մասնագիտական հիվանդության արդյունքում որոշակի տոկոսով աշխատունակությունը կորցրած մի խումբ աշխատակիցներ վնասի փոխհատուցման պահանջի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար դիմել են ՀԱՄԿ-ի սոցիալ-տնտեսական և աշխատանքի պաշտպանության բաժին: Բաժնի պետ Կարինե Մադոյանի...

09 Մայիս, 2014

ՀԱՄԿ-ը նշեց Հաղթանակի տոնը

ՀԱՄԿ-ը նշեց Հաղթանակի տոնը

  Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձի տոնը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ավանդույթի համաձայն նշեց Հաղթանակ զբոսայգում` հարգանքի տուրք  մատուցելով պատերազմում զոհված հազարավոր հայորդիների կորուստը խորհրդանշող Անհայտ զինվորի հուշահամալիրին:   Մայիսի 9-ին նշվեց ...

06 Մայիս, 2014

«ՀԱՄԿ-ը կանգնած է լուրջ բարեփոխումների շեմին, և մենք էլ կանգնած ենք աշխատավոր մարդու կողքին»

«ՀԱՄԿ-ը կանգնած է լուրջ բարեփոխումների շեմին, և մենք էլ կանգնած ենք աշխատավոր մարդու կողքին»

06.05.2014 | 00:38 «Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ՀԱՄԿ-ի նախագահ ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆԸ:   -Պարոն Թումասյան, արհմիությունների նկատմամբ հանրային սպասելիքներն առկա են և գնալով մեծանալու են։ Հետևաբար իրազեկեք, թե Հայաստանի անկախացմամբ ի՞նչ փոփոխությունների ենթարկվեց ՀՀ արհմիութենական համակարգը: -Խորհրդային տարիներին...

01 Մայիս, 2014

Խոշոր գործարարները խուսափում են արհմիություն կազմելուց

Խոշոր գործարարները խուսափում են արհմիություն կազմելուց

Այսօր Հայելի ակումբի հյուրերն էին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը և գործատու ձեռնարկատեր Իսահակ Աբրահամյանը: Բանախոսներից Միքայել Փիլիպոսյանը նախ նշեց, որ այսօր մեր ժողովուրդն արհմիությունների դերի մասին չգիտի կամ մատների արանքով է նայում: <Մենք ունենք այնպիսի արհմիություն,...