26 Սեպտեմբեր, 2015
Սեմինար Ծաղկաձորում
Արհմիությունների Միջազգային Կոնֆեդերացիայի, Պան-Եվրոպական Տարածաշրջանային Խորհրդի աջակցությամբ ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնը սեպտեմբերի 25-26 Ծաղկաձորի «Ծաղկահովիտ» հյուրանոցում կազմակերպել էր սեմինար՝ «Իրավական ասպեկտները սկզբնական արհմիութենական կազմակերպություններում» թեմայով:
Սեմինարի աշխատանքներին...
18 Սեպտեմբեր, 2015
Հարցման կարգով և ՀԱՄԿ-ի գործկոմի 2015թ. օգոստոսի 26-ի արձանագրություն N 13-2 որոշմամբ
ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել է`
Մայրամ Գասպարյանը, Կոմունալ – բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության գլխավոր հաշվապահ, արհմիութենական երկարամյա ակտիվ գործունեության և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ:
26 Օգոստոս, 2015
«Հարավկովկասյան երկաթուղիների» արհմիության նախագահը դատի է տվել ընկերության գլխավոր տնօրեն Ռեբեցին
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի արհմիության նախագահ Աշոտ Խլղաթյանը դատական հայց է ներկայացրել ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի դեմ:
Բանն այն է, որ «Հարավկովկասյան Երկաթուղիներ» ընկերությունում տևական ժամանակ է՝ շատ լուրջ խնդիրներ կան աշխատակիցների իրավունքների ոտնահարման հետ կապված: Ընկերությունը,...
07 Օգոստոս, 2015
Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը՝
սոցիալական գործընկերության երաշխիք
2015 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան և Հայաստանի գործատուների հանրապետական միությունը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն, ստորագրել են Հանրապետական կոլեկտիվ պայմանագիր, որով սահմանվում են սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման լրացուցիչ երաշխիքներ և Կողմերի համատեղ գործողությունները դրանց իրականացման համար:
Պայմանագիրը ստորագրել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը եւ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Կոլեկտիվ պայմանագիրը կնպաստի սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կայուն զարգացմանը` ուղղված երկրում զբաղվածության արդյունավետ ապահովմանը, արժանապատիվ աշխատանքի խրախուսմանը, սոցիալական գործընկերության և համերաշխության կայացմանն ու զարգացմանը:
Պայմանագիրը միտված է նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտներում քաղաքականության մշակման և իրականացման գործընթացներում սոցիալական գործընկերների հնարավորինս լայն մասնակցության ապահովմանը, ինչպես նաև գործատուների և արհմիությունների ինստիտուցիոնալ և գործառնական կարողությունների զարգացմանը:
Պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով, նախատեսվում է ձևավորել եռակողմ հանձնաժողով` կողմերի ներկայացուցիչների հավասար թվաքանակով:
Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը կգործի երեք տարի ժամկետով:
05 Օգոստոս, 2015
Հարցման կարգով և ՀԱՄԿ-ի գործկոմի 2015թ. օգոստոսի 5 -ի արձանագրություն N 13 որոշմամբ
ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով պարգևատրվել է`
Սուրեն Մարտիրոսյանը, - << Էլեկտրոնային ոլորտի աշխատողների արհմիություն>> արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ` Լենինականի ռեզիստրներ գործարանի արհմիության նախկին նախագահ , արհմիութենական երկարամյա ակտիվ գործունեության և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:
03 Օգոստոս, 2015
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Շինարարության և շինանյութերի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, համակարգի աշխատողներին, արհմիության անդամներին մասնագիտական տոնի` Շինարարի օրվա կապակցությամբ, մաղթում աշխատանքային և ստեղծագործական նորանոր հաջողություններ, առողջություն և անսպառ եռանդ, ի նպաստ Հայաստանի քաղաքաշինության բնագավառի զարգացման գործում ունեցած ակտիվ մասնակցության համար:
Լավագույն մաղթանքներով`
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյան
08.օգոստոսի 2015թ.