Երևան, 22.11.2024
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

05 Մայիս, 2015

Մամուլի արձագանքը ՀԱՄԿ-ի  մայիսմեկյան  շքերթին

ՏԵՍԱՆՅՈՒԹ 1

ՏԵՍԱՆՅՈՒԹ 2

ՏԵՍԱՆՅՈՒԹ 3

04 Մայիս, 2015

ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանի ելույթը Հ3 հեռուստաընկերության <Օրվա  խնդիր> հաղորդաշարի եթերում

 

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

04 Մայիս, 2015

Հանրային հեռուստաընկերության <Առավոտ լուսո> հաղորդաշարի հյուրն է ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը

ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

01 Մայիս, 2015

ՀԱՄԿ-ը նշեց Աշխատանքի օրը

ՀԱՄԿ-ը նշեց Աշխատանքի օրը

  Աշխատանքի օրը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, նրան անդամակցող  20 ճյուղային հանրապետական միությունների  արհմիութենական  կազմակերպությունների  ներկայացուցիչներ, որոնց  թվում էին  նաև  մարզերից  ժամանած արհմիութենականներ <Աշխատավոր մարդուն արժանապատիվ աշխատանք, արժանապատիվ աշխատավարձ>, ...

01 Մայիս, 2015

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երթ՝ ի պաշտպանություն աշխատավորության սոցիալական շահերի

30 Ապրիլ, 2015

Արհմիությունները մայիսի 1-ին երթ կանցկացնեն

Արհմիությունները մայիսի 1-ին երթ կանցկացնեն

  Առաջադեմ մարդկությունը Աշխատանքի միջազգային օրը նշում է մայիսի 1-ին՝ ի պաշտպանություն աշխատավորի։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, 20 ճյուղային հանրապետական միությունների արհմիութենական ակտիվի հետ միասին 2015թ. Մայիսի 1-ին կազմակերպում է երթ ի պաշտպանություն աշխատավորության սոցիալական շահերի։

  Երթը Երևանի քաղաքապետարանի կողմից արտոնված է և այն սկսվելու է մայիսի 1-ին, ժամը 12։00-ին, Հյուսիսային պողոտայի սկզբնամասից։

29 Ապրիլ, 2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ  ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ  ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

 

 

  Հարգելի աշխատավորներ

 

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Աշխատանքի օրվա  առթիվ, մաղթում արժանապատիվ աշխատանք` հանուն ձեր ընտանիքների բարեկեցության և Հայաստանի Հանրապետության  անխափան զարգացման:

  Ակնհայտ է, որ լիարժեք կյանքի ապահովման հիմնական աղբյուրը արժանապատիվ աշխատանքն է: Վերջին երկու տասնամյակում ժամանակն ու հանգամանքները թեև փորձեցին ստվերել տոնի իմաստը, սակայն Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան միշտ կարևորել և կարևորում է աշխատանքը որպես աշխատավոր մարդու համար իրական արժեք, որպես սեփական  օջախի ու երկրի ամրապնդման միակ գրավական:

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կարևորելով սոցիալական գործընկերության  վրա ձևավորված համագործակցությունը և մտահոգվելով աշխատավորի բավարար կենսամակարդակի ապահովման խնդրով, բազմիցս առաջարկել է ՀՀ կառավարությանը սահմանել նվազագույն կենսամակարդակի և նվազագույն սպառողական զամբյուղի չափը: Տարեցտարի գրանցվող  գործազրկության  աճն ու կենսամակարդակի անկումը  փաստող   վիճակագրությունը արհմիություններին  պարտավորեցնում է կրկնապատկել աշխատողների աշխատանքային  իրավունքների ու շահերի պաշտպանության  համար մղվող ջանքերը:

  Աշխատանքի օրվա առթիվ կրկին շնորհավորում ենք արհմիության անդամներին, բոլոր աշխատողներին, մաղթում ձեզ  Հայաստանի շենացման վերընթաց ուղին կերտելու հաստատակամություն, ուժ  ու եռանդ:

 

Հայաստանի արհմիությունների 

կոնֆեդերացիայի նախագահ

ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ