30 Հունիս, 2015
Ժողովրդավարական արժեհամակարգով ընդվզում են թալանին
Ժողովրդավարությունը միջոց է իրականացնելու սոցիալական և իրավական պետությունում ամրագրված դրույթները:
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ ժողովրդի արդարացի պահանջը և խաղաղ ընդվզումը սոցիալական պայքարի նոր էջ բացեց:
Այսօր արդեն պարզից էլ պարզ է, որ շարքային քաղաքացիները չեն ցանկանում ծախսած էներգիայի համար...
25 Հունիս, 2015
ՀԱՄԿ-ի գործկոմի 2015թ հունիսի 24-ի արձանագրություն N 12 որոշմամբ
ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել է
Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպոցի կոլեկտիվը, մատաղ սերնդի գեղագիտական կրթության և հոգևոր դաստիարակության գործում ներդրած զգալի ավանդի, ձեռք բերած ակնառու հաջողությունների, արհմիութենական ակտիվ աշխատանքի և դպրոցի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ:
04 Հունիս, 2015
Տարածաշրջանային սեմինար
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը և Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի Ուսումնահետազոտական կենտրոնի հետ համատեղ հունիսի 3-4-ին Ծաղկաձորում անցկացրեց սեմինար՝ <<Աշխատանքի անվտանգության ոլորտում նախազգուշական միջոցների կիրառումը նորանկախ պետությունների արհմիությունների...
02 Հունիս, 2015
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մտահոգություն է հայտնում էլեկտրաէներգիայի սակագնի առաջիկա թանկացման կապակցությամբ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
http://www.aravot.am/2015/06/02/577906/
01 Հունիս, 2015
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իր 20 Ճյուղային արհմիությունների 700 արհեստակցական կազմակերություններում ընդգրկված արհմիության անդամների անունից մտահոգություն է հայտնում էլեկտրաէներգիայի սակագնի առաջիկա թանկացման կապակցությամբ:
Սոցիալական ճգնաժամի խորացումն անխուսափելի է առհասարակ բոլոր տեսակի թանկացումների դեպքում, որին հաջորդում է աշխատողների, նրանց ընտանիքների անդամների և ողջ բնակչության կենսամակարդակի անկումն ու անապահով ընտանիքների քանակի աճը:
2014 թվականի օգոստոսի 1-ից հոսանքի սակագնի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ապրանքատեսակների թանկացումը բարդ խնդիրների առջև կանգնեցրեց բնակչությանը: Հայաստանում, ուր բնակչության յուրաքանչյուր երրորդը աղքատ է, էլեկտրաէներգիայի նոր թանկացումը կնպաստի աղքատության մակարդակի բարձրացմանը:
Թանկացումներ եղել են նաև գազի և էլեկտրաէներգիայի սակագների քանիցս բարձրացման առիթով, որին հաջորդած լայն սպառման ապրանքների և ծառայությունների գնաճը կարելի էր կանխել անհրաժեշտ մեխանիզմների կիրառման դեպքում, ինչպիսին է <Աշխատավարձի ինդեքսավորման մասին> օրենքի ընդունումը, որով կկանոնակարգվեր նաև նվազագույն աշխատավարձի գնողունակությունը: Եթե այս ամենին հավելենք առ այսօր օրենքով չսահմանված կենսաապահովման նվազագույն սպառողական զամբյուղի կազմն ու կառուցվածքը, որի հիման վրա պետք է որոշվի նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների, սոցիալական այլ վճարների չափերը, ապա այս և հետագա տարիներին դժվար թե հնարավոր լինի հաղթահարել սպառնացող սոցիալական մարտահրավերները: Հինգ հազար դրամով բարձրացվող նվազագույն աշխատավարձն ու կենսաթոշակը անկարող են ապահովել բավարար կենսամակարդակ և գնողունակություն:
Գների շղթայական բարձրացման հետևանքով ծանր իրավիճակում կհայտնվի ոչ միայն աշխատավորությունը, այլև հանրապետության շուրջ 500 000 կենսաթոշակառուներն ու աղքատության ընտանեկան նպաստ ստացող 114000 ընտանիքները: Արդյո՞ք նրանք ի վիճակի են դիմագրավել այդ բոլոր թանկացումներին, հատկապես ձմռան ամիսներին, երբ հարկադրված կլինեն եկամուտների առյուծի բաժինը հատկացնել ջեռուցմանն ու այլ կոմունալ վարձավճարներին:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի, յուրաքանչյուր ոք ունի բավարար կենսամակարդակի բարելավման իրավունք, ինչին խոչընդոտում է շարունակական գնաճը: Ուստի ՀԱՄԿ-ը կարևորում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեպքում առաջացող սոցիալական լարվածությունը զսպող մեխանիզմների անհրաժեշտությունը:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա