Երևան, 30.05.2023
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

19 Նոյեմբեր, 2015

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ

 

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը,   աշխատողներին, արհմիության անդամներին, մասնագիտական տոնի` Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ, մաղթում` առողջություն, աշխատանքային և ստեղծագործական նորանոր նվաճումներ: Նվիրվածությամբ շարունակելով ձեր աշխատանքը, կնպաստեք համակարգի ամրապնդմանն  ու կատարելագործմանը` ի շահ և ի բարօրություն աշխատավոր մարդուն, սոցիալ տնտեսական հիմնախնդիրների լուծման ճանապարհին :

 

Լավագույն մաղթանքներով`

Հայաստանի արհմիությունների

կոնֆեդերացիայի նախագահ                                    Է. Թումասյան

 

22.11.2015թ.

02 Նոյեմբեր, 2015

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

       2015թ.    հոկտեմբերի  29-ին   Հայաստանի  արհմիությունների կոնֆեդերացիայի աջակցությամբ, կոնֆեդերացիայի նիստերի դահլիճում  անցկացվեց  Հայաստանի Արդյունաբերության աշխատողների  և  Հայաստանի կոմունալ-բնակարանային   տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների  արհեստակցական ...

15 Հոկտեմբեր, 2015

ՀԱՄԿ-ի նախագահը մասնակցեց Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության խորհրդի աշխատանքներին

  Հոկտեմբերի 14-ին ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ  Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության խորհրդի նիստը, որտեղ քննարկվեց  Երևանի  Շենգավիթի վարչական տարածքի /նախագահ Ս.խլղաթյան/, Սպիտակի /նախագահ Զ.Կարապետյան/,  Թալինի /նախագահ  Ա.Վարդանյան/, Թումանյանի /նախագահ  Լ.Կարապետյան/  տարածքների կրթության աշխատողների արհեստակցական միությունների նախագահների հաշվետվությունները:

  Այնուհետև ՃՀՄ-ի իրավաբան Է.Մանասերյանը ներկայացրեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված լրացումները  և փոփոխությունները:

  Խորհրդի նիստի աշխատանքներն ամփոփեց ճյուղային հանրապետական միության նախագահ Գ.Ղարիբյանը:

  Խորհրդի  նիստի  աշխատանքներին  մասնակցում էր ՀԱՄԿ-ի նախագահ  Է.Թումասյանը, որը պատասխանեց ելույթներում բարձրացված  հարցերին:

07 Հոկտեմբեր, 2015

Հայաստանի արհմիությունները նշեցին Արժանապատիվ աշխատանքի օրը

Հայաստանի արհմիությունները նշեցին Արժանապատիվ աշխատանքի օրը

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան  իր անդամ` Հայաստանի պետհիմնարկների, տեղական  ինքնակառավարման մարմինների և  հասարակական սպասարկման աշխատողների,  Կոմունալ-բնակարանային տնտեսության  և  ծառայությունների ոլորտի աշխատողների,  Թեթև արդյունաբերության աշխատողների, Արդյունաբերության աշխատողների արհեստակցական ...

07 Հոկտեմբեր, 2015

ՈՒղերձ արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրվա կապակցությամբ

  Աշխատանքի միջազգային կազմակերպությունը 1999 թվականին հռչակել է <արժանապատիվ աշխատանք>  գաղափարը, որի նպատակն է ազատության, աշխատանքի անվտանգության, պաշտպանվածության ու մարդկային արժանապատվության պայմաններում աջակցել կայուն աշխատատեղերի, աշխատողի ու նրա ընտանիքի կենսաապահովման համար  բավարար միջոցների, առողջ...

05 Հոկտեմբեր, 2015

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

  Հայաստանի  արհմիությունների կոնֆեդերացիան սիրով և երախտագիտու-թյամբ շնորհավորում է Կրթության և գիտության աշխատողների արհեստակ-ցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, բոլոր ուսուցիչներին, մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցու-թյամբ, մաղթում`քաջ առողջություն, ավյուն և եռանդ, բազում հաջողու-թյուններ, ստեղծագործական նվաճումներ ի բարօրություն մատաղ սերնդի:

 

 

Լավագույն ցանկություններով`

Հայաստանի արհմիությունների

կոնֆեդերացիայի նախագահ                             Էդուարդ  Թումասյան

05.10.2015թ.

26 Սեպտեմբեր, 2015

Սեմինար Ծաղկաձորում

Սեմինար Ծաղկաձորում

  Արհմիությունների Միջազգային Կոնֆեդերացիայի, Պան-Եվրոպական Տարածաշրջանային Խորհրդի աջակցությամբ ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնը սեպտեմբերի 25-26 Ծաղկաձորի «Ծաղկահովիտ» հյուրանոցում կազմակերպել էր սեմինար՝ «Իրավական ասպեկտները սկզբնական արհմիութենական կազմակերպություններում» թեմայով:   Սեմինարի աշխատանքներին...