01 Հունիս, 2015
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԿ-ի Ուսումնահետազոտական կենտրոնը Արհմիությունների Միջազգային Կոնֆեդերացիայի աջակցությամբ մայիսի 29-30 Ծաղկաձորում կազմակերպել էր սեմինար՝ «Երիտասարդության խթանումը արհմիություններում» թեմայով:
Սեմինարում բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը: Նա իր ելույթում ներկայացրեց Հայաստանի...
26 Մայիս, 2015
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 26-ին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը ընդունեց Պետհիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիությունների միջազգային ֆեդերացիայի՝ մայիսի 27-ին կայանալիք խորհրդի նիստի մասնակիցներին:
Հանդիպմանը մասնակցում էին Պետհիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիությունների...
25 Մայիս, 2015
Տեղեկատվություն
2015 թ. մայիսի 25-ին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանն ընդունեց Բելառուսի հանրապետության բանկերի և ֆինանսական կազմակերպությունների ճյուղային արհմիության նախագահ Ալեքսանդր Լիխտարովիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Բելառուսբանկի միացյալ արհկոմի նախագահ Նատալյա Պետրաչկովան, Բելառուսի խնայբանկի...
25 Մայիս, 2015
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
2015թ. մայիսի 20-22 Բրյուսելում հրավիրվել էր խորհրդակցություն՝ նվիրված ԵՄ-ի հետ Արևելյան Գործընկերության, Եվրոպական հարևանության քաղաքականության, համապարփակ ազատ առևտրային համաձայնագրերի խնդիրներին:
Խորհրդատվությանը մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի արհմիությունների կոնֆեդերացիաների...
14 Մայիս, 2015
Տեղեկատվություն
Մայիսի 13-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում տեղի ունեցավ ՀԱՄԿ -ի նախագահ Էդուարդ Թումասյանի և Եվրոպայի Կրթության արհմիության կոմիտեի գործադիր տնօրեն Մարտին Ռոմերի հանդիպումը:
Պարոն Ռոմերը Երևան է ժամանել մասնակցելու մայիսի 14-15 Բոլոնիայի գագաթնաժողովի աշխատանքներին։ Հյուրը համառոտ ներկայացրեց Եվրոպական...
09 Մայիս, 2015
ՀԱՄԿ-ը նշեց Հաղթանակի տոնը
Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի տոնը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ավանդույթի համաձայն նշեց Հաղթանակ զբոսայգում` հարգանքի տուրք մատուցելով պատերազմում զոհված հազարավոր հայորդիների կորուստը խորհրդանշող Անհայտ զինվորի հուշահամալիրին:
Մայիսի 9-ին նշվեց նաև...
07 Մայիս, 2015
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
70 տարի առաջ խորհրդային ժողովուրդն ամենակարևոր և թանկ հաղթանակը գրանցեց ֆաշիստական Գերմանիայի դեմ մղվող պատերազմում։ Խորհրդային Միության մարդկային և ռազմական բոլոր ռեսուրսներն օգտագործվել են գլխավոր նպատակի համար` ոչնչացնել ֆաշիստական զավթիչներին, ովքեր սպառնում էին ոչ միայն մեր, այլև արտերկրի ժողովուրդների գոյությանը: Այդ պատերազմում Խորհրդային Միությունն ամենամեծ թվով զոհերն է ունեցել` միլիոնավոր մարդիկ են զոհվել, տանջանքի ենթարկվել համակենտրոնացման ճամբարներում, անհետ կորել։
Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին մեր պատմության ամենափայլուն էջերից է: Հայազգի զինվորականների ավանդն այս պատերազմում հսկայական է եղել: Ինչպես նշել է խորհրդային մարշալ Ժուկովը. «Հայ մարտիկները` զինվորից մինչև մարշալ, իրենց ծածկել են քաջարի ռազմիկների անթառամ փառքով»: Հայրենական մեծ պատերազմը գոյամարտ էր ամբողջ հայ ժողովրդի համար, ուստի զարմանալի չէր, որ Խորհրդային Միության, ինչպես նաև արտերկրում բնակվող հայերն ակտիվ մասնակցություն ունեցան պատերազմին: Շուրջ 650000 հայ մասնակցեց պատերազմին, որից շուրջ 350000-ը զոհվեց:
Մայիսի 9-ին հայ ժողովուրդը տոնում է ինչպես Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, այնպես և Շուշիի ազատագրման օրերը։
Մեր պարտքն է հարգանքի տուրք մատուցել այդ սարսափելի պատերազմների զոհերի հիշատակին, ովքեր կյանքով են հատուցել մեր ապագայի համար։ Այսօր Հայրենական մեծ պատերազմի վետերաների շարքերը սակավամարդ են, ուստի պարտավոր ենք նրանց և Արցախյան հերոսամարտի վետերաներին վերաբերվել ակնածանքով ու խոնարհումով, քանզի նրանց ենք պարտական մեր կյանքով ու խաղաղության համար:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է բոլորին տոնի առթիվ և մաղթում, որ Հայաստան աշխարհն այլևս պատերազմ չտեսնի և նրա երկնքում հավերժ թևածի խաղաղությունը:
Էդուարդ Թումասյան
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ