27 Նոյեմբեր, 2015
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Նոյեմբերի 24-25-ը Հանրային ծառայությունների ինտերնացիոնալը (Public Service International) Հայաստանում անցկացրեց կլոր սեղան` «Աշխատանքային միգրացիա և արհմիությունների իրավունքները» թեմայով, Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիությունների ֆեդերացիայի (European Public Service Unions) և Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:...
19 Նոյեմբեր, 2015
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, աշխատողներին, արհմիության անդամներին, մասնագիտական տոնի` Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ, մաղթում` առողջություն, աշխատանքային և ստեղծագործական նորանոր նվաճումներ: Նվիրվածությամբ շարունակելով ձեր աշխատանքը, կնպաստեք համակարգի ամրապնդմանն ու կատարելագործմանը` ի շահ և ի բարօրություն աշխատավոր մարդուն, սոցիալ տնտեսական հիմնախնդիրների լուծման ճանապարհին :
Լավագույն մաղթանքներով`
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ Է. Թումասյան
22.11.2015թ.
02 Նոյեմբեր, 2015
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
2015թ. հոկտեմբերի 29-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի աջակցությամբ, կոնֆեդերացիայի նիստերի դահլիճում անցկացվեց Հայաստանի Արդյունաբերության աշխատողների և Հայաստանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական ...
15 Հոկտեմբեր, 2015
ՀԱՄԿ-ի նախագահը մասնակցեց Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության խորհրդի աշխատանքներին
Հոկտեմբերի 14-ին ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության խորհրդի նիստը, որտեղ քննարկվեց Երևանի Շենգավիթի վարչական տարածքի /նախագահ Ս.խլղաթյան/, Սպիտակի /նախագահ Զ.Կարապետյան/, Թալինի /նախագահ Ա.Վարդանյան/, Թումանյանի /նախագահ Լ.Կարապետյան/ տարածքների կրթության աշխատողների արհեստակցական միությունների նախագահների հաշվետվությունները:
Այնուհետև ՃՀՄ-ի իրավաբան Է.Մանասերյանը ներկայացրեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված լրացումները և փոփոխությունները:
Խորհրդի նիստի աշխատանքներն ամփոփեց ճյուղային հանրապետական միության նախագահ Գ.Ղարիբյանը:
Խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցում էր ՀԱՄԿ-ի նախագահ Է.Թումասյանը, որը պատասխանեց ելույթներում բարձրացված հարցերին:
07 Հոկտեմբեր, 2015
Հայաստանի արհմիությունները նշեցին Արժանապատիվ աշխատանքի օրը
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իր անդամ` Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների, Կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների, Թեթև արդյունաբերության աշխատողների, Արդյունաբերության աշխատողների արհեստակցական ...
07 Հոկտեմբեր, 2015
ՈՒղերձ արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրվա կապակցությամբ
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը 1999 թվականին հռչակել է <արժանապատիվ աշխատանք> գաղափարը, որի նպատակն է ազատության, աշխատանքի անվտանգության, պաշտպանվածության ու մարդկային արժանապատվության պայմաններում աջակցել կայուն աշխատատեղերի, աշխատողի ու նրա ընտանիքի կենսաապահովման համար բավարար միջոցների, առողջ...
05 Հոկտեմբեր, 2015
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան սիրով և երախտագիտու-թյամբ շնորհավորում է Կրթության և գիտության աշխատողների արհեստակ-ցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, բոլոր ուսուցիչներին, մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցու-թյամբ, մաղթում`քաջ առողջություն, ավյուն և եռանդ, բազում հաջողու-թյուններ, ստեղծագործական նվաճումներ ի բարօրություն մատաղ սերնդի:
Լավագույն ցանկություններով`
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյան
05.10.2015թ.