Երևան, 21.11.2024
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

16 Հունվար, 2019

Հանդիպում ՀԱՄԿ-ում

Հանդիպում ՀԱՄԿ-ում

  2019թ. հունվարի 16-ին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանն ընդունեց Solidarity կենտրոնի Երկրի ծրագրի տնօրեն Ստանիսլավ Չենյուխին:   Հանդիպմանը ներկա էին ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, ՀԱՄԿ-ի Ուսումնա-հետազոտական կենտրոնի ղեկավար, ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը,Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների...

28 Դեկտեմբեր, 2018

28 Դեկտեմբեր, 2018

ՀԱՄԿ-Ի ՊԱՏՎՈ ԿՐԾՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է

  Աստղիկ Մովսիսյանը Հայաստանի առևտրի, հասարակական սննդի, սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության <Սիմոն և Հակոբ թոռներ> ՍՊԸ արհեստակցական կազմակերպության նախագահ արհմիութենական մարմիններում երկարամյա ակտիվ աշխատանքի, արհմիության նպատակների ու խնդիրների իրականացման գործում մասնակցության համար:

ՀԱՄԿ-ի գործկոմ

N. 6/5 27.12.2018

28 Դեկտեմբեր, 2018

ՀԱՄԿ-Ի ՊԱՏՎՈԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է

  Լոլյա Խաչատրյանը Հայաստանի <Էլեկտրաարհմիություն> արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության <Հայաստանի էլեկտրական ցանցեր> Ղարս մասնաճյուղի արհեստակցական կազմակերպության նախագահ, արհմիություններում երկարատև, ակտիվ գործունեության համար և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ

ՀԱՄԿ-ի գործկոմ

N 6/6, 27.12.2018

27 Դեկտեմբեր, 2018

Արհմիությունների համընդհանուր համադաշնության գործադիր կոմիտեի արտագնա նիստը Տաշքենդում

Դեկտեմբերի 24-ին Տաշքենդում տեղի ունեցավ Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի գործադիր կոմիտեի արտագնա նիստը, որը վարում էր Արհմիությունների համընդհանուր  կոնֆեդերացիայի նախագահ Միխայիլ Շմակովը: Արհմիությունների համընդհանուր  կոնֆեդերացիայի կանոնադրության համաձայն գործադիր կոմիտեի նիստում քննարկվել է Արհմիությունների...

27 Դեկտեմբեր, 2018

Եռակողմ համագործակցությունը շարունակվում է

Եռակողմ համագործակցությունը շարունակվում է

  2018 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև կնքված համաձայնագրով Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետը երկարեցվել է  մեկ տարով: Այդ առթիվ դեկտեմբերի 26-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի...

20 Դեկտեմբեր, 2018