06 Հունիս, 2018
ՀԱՄԿ-Ի ՆԱՄԱԿԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
2018թ. մայիսի 24-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում բարձրացված հարցերը վերաբերում են՝
-Հայաստանի Հանրապետությունում կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմի և կառուցվածքի պաշտոնապես սահմանմանը,
-Նվազագույն աշխատավարձի մեխանիզմների, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքով ամրագրված աշխատավարձի ինդեքսավորումը օրենսդրությամբ սահմանելու հնարավորությանը:
Մեկ այլ նամակով մայիսի 30-ին ՀՀ վարչապետին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ուղարկվել են ՀԱՄԿ-ի դիրքորոշումը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում կարևորագույն հարցերի կապակցությամբ, որոնց մասին ՀԱՄԿ-ը բազմիցս բարձրաձայնել է:
29 Մայիս, 2018
ՀԱՄԿ-ի ՊԱՏՎՈ ԿՐԾՔԱՆՇԱՆՈՎ և ՊԱՏՎՈԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ`
ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով պարգևատրվել է Մանուկ Հակոբի Մանուկյանը,ՀՀ “Էլեկտրաարհմիություն” արհեստակցական կազմակերպությունների ճյուղային միության` “Հայաստանի էլեկտրական ցանցեր” արհեստակցական կազմակերպության նախագահի տեղակալ և ՀԱՄԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, արհմիութենական երկարամյա ակտիվ գործունեության, աշխատողների շահերի ու իրավունքների պաշտպանության գործում ներդրած զգալի ավանդի և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ:
ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել է Աննի Ավետիկի Ավետիսյանը, Թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության` Երևանի “Սաթենկար” ՍՊԸ-ի արհկոմի նախագահ, ՃՀՄ-ի խորհրդի անդամ, արհմիութենական ակտիվ գործունեության և ծննդյան 40-ամյակի կապակցությամբ:
ՀԱՄԿ-ի գործկոմ
որոշում N3/2, N3/3. 26.05.2018թ.
21 Մայիս, 2018
Նաիրիտցիները՝ սեփական իրավունքների պահանջատեր
Մայիսի 16-ին Բաղրամյան 26 հասցեում՝ Հայաստանի վարչապետի նստավայրի մոտ հավաքվել էին «Նաիրիտ» գործարանի նախկին և ներկա բազմաթիվ աշխատակիցներ։ Նրանք պահանջում էին վերագործարկել գործարանը և վճարել անցած չորս ամիսների աշխատավարձերը։
Գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանի փոխանցմամբ թեև 2017 թ. վերջին լրացել է Արտակարգ...
15 Մայիս, 2018
ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանի հարցազրույցը Հանրային ռադիոյի «Հանգուցալուծում» հաղորդաշարում:
10 Մայիս, 2018
ՀԱՄԿ-ը նշեց Հաղթանակի օրը
Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի տոնը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ավանդույթի համաձայն նշեց Հաղթանակ զբոսայգում` հարգանքի տուրք մատուցելով պատերազմում զոհված Անհայտ զինվորի հուշահամալիրին:
Մայիսի 9-ին նշվեց նաև Շուշիի ազատագրման 26-ամյակը:
...
27 Ապրիլ, 2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի աշխատավորներ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Աշխատանքի օրվա առթիվ, մաղթում արժանապատիվ աշխատանք` հանուն Հայաստանի Հանրապետության զարգացման:
Ավանդույթի համաձայն այդ օրը արհմիություններն արտահայտում են իրենց համերաշխությունն ու միասնականությունը սոցիալական արդարության և արժանապատիվ աշխատանքի սկզբունքների իրականացման համար:
2018 թվականի Մայիսի 1-ը՝ Աշխատողների համերաշխության օրը նշվում է ամենուր, անգամ քաղաքական և տնտեսական լարված ու անկայուն իրադարձությունների պայմաններում:
Այս իրավիճակը չի շրջանցել նաև Հայաստանի Հանրապետությունը, որտեղ նույնպես առկա են աշխատողների եկամուտների և սոցիալ-տնտեսական մակարդակի նվազում, ինչի արդյունքում խորացել է աղքատությունն ու գործազրկությունը մասնավորապես երիտասարդության շրջանում: Ուստի զարմանալի չէ, որ այս օրերին Հայաստանի երիտասարդությունը հանդես է գալիս առկա սոցիալ-քաղաքական, տնտեսական և բարոյա-հոգեբանական իրավիճակի լուծման պահանջով:
ՀԱՄԿ-ը լիահույս է, որ Երևանում և հանրապետության մարզերում ընթացող իրադարձությունները չեն հատի ողջախոհության սահմանագիծը, ուստի կոչ է անում պահպանել զսպվածություն և հավատարիմ մնալ ազգային բացառիկ համերաշխության ոգուն:
ՀԱՄԿ-ը գտնում է, որ առկա խնդիրները պետք է լուծվեն ՀՀ օրենքների անվերապահ կիրառմամբ:
Աշխատանքի օրվա առթիվ ՀԱՄԿ-ը կրկին շնորհավորում է արհմիության անդամներին, բոլոր աշխատողներին, մաղթում արժանապատիվ աշխատանք, Հայաստանի շենացման վերընթաց ուղին կերտելու հաստատակամություն, ուժ ու եռանդ:
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ
27 Ապրիլ, 2018
2018թ. Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա կարգախոսն է` «Նոր սերնդի առողջությունը և անվտանգությունը»
Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 28-ը նշվում է որպես Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օր:
2018թ. աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա կարգախոսն է` «Նոր սերնդի առողջությունը և անվտանգությունը»:
Թեև Աշխատանքի միջազգային կազմակերպությունն ամեն տարի հանդես է գալիս նոր թեմայով,...