24 Մարտ, 2018
Տեղի ունեցավ հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը
Մարտի 23-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ տեղի ունեցավ հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը:
Նիստի օրակարգում ներառված էին <Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումեր կատարելու մասին> ՀՀ օրենքի և <Հայաստանի Հանրապետությունում հանրային...
22 Մարտ, 2018
«Արդյունավետ սոցիալական երկխոսություն և կոլեկտիվ բանակցություններ» թեմայով քննարկում Ծաղկաձորում
Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի Ուսումնահետազոտական կենտրոնը Աշխատանքի միջազգային կազմակերպության / ԱՄԿ / աջակցությամբ ս/թ մարտի 20-21-ը Ծաղկաձորում կազմակերպեց «Արդյունավետ սոցիալական երկխոսություն և կոլեկտիվ բանակցություններ. սոցիալական արդարության հասնելու, աշխատանքի անվտանգ պայմանների ապահովման և էկոնոմիկայի...
13 Մարտ, 2018
Բրյուսելում տեղի ունեցավ Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 12-րդ նիստը
Մարտի 6-ին Բրյուսելի Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեում տեղի ունեցավ Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 12-րդ նիստը:
Նիստին բացման խոսքով հանդես եկավ Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի գլխավոր քարտուղար Լուկա Վիսենտինը:
Օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր.
-տարեվերջին...
05 Մարտ, 2018
ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՅՔ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է ձեզ Կանանց տոնի առթիվ:
Դարերի վկայություն է այն ճշմարտությունը, որ հայ կինը, լինելով աշխարհի ամենախոնարհ, նուրբ ու սրտացավ էակը, միաժամանակ ուժեղ կամքի, աներևակայելի համբերության և հզոր ուժի մարմնացումն է: Նրանով է պայմանավորված հայ ազգի հարատևությունը, և այդպես էլ շարունակվելու է:
Պատահական չէ, որ կանանց այս գեղեցիկ տոնը գարնան օրերից մեկն է:
Դուք՝ սիրելի կանայք, աղջիկներ, մայրեր և քույրեր, գարնան արևի պես տաքացնում եք մեր բոլորի սրտերը, գարնան բուրավետ ծաղիկների պես գեղեցիկ, հմայիչ, նուրբ ու քնքուշ եք, տարվա բոլոր եղանակներին դուք միշտ գարուն եք սփռում ձեր շուրջը:
Միշտ շրջապատված եղեք ձեզ գնահատող մարդկանցով, ովքեր սիրում ու հարգում են ձեզ, ում համար դուք թանկ եք ամեն ինչից, և թող ժպիտը ձեր դեմքից անպակաս լինի:
Մեկ անգամ ևս շնորհավորելով ջերմությամբ ու գեղեցկությամբ լեցուն այս տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ, սիրելի կանայք, առողջություն, բարեկեցություն, սեր ու լավատեսություն:
ՀԱՄԿ -ի նախագահ
Էդուարդ Թումասյան
28 Փետրվար, 2018
Հանդիպում ՀՀ արդարադատության նախարարությունում
2018 թվականի փետրվարի 26-ին ՀՀ Արդարադատության նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության դեսպանատան աջակցությամբ Հայաստան ժամանած իրավագիտության պրոֆեսոր Նիլ Ալընի հետ:
ՀԱՄԿ-ի կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բ.Խարատյանը, ՀԱՄԿ-ի աշխատակազմի...
27 Փետրվար, 2018
Բորիս Խարատյան: «Աշխատանքային հարաբերությունների առաջարկվող կարգավորումը կարող է չարաշահումների առիթ հանդիսանալ»
Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագծի շուրջ WomenNet.am-ը զրուցում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանի հետ:
-Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ:
-Հայաստանի արհմիությունների...
26 Փետրվար, 2018
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՏԻՄ-ԵՐԻ և ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ 7-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
2018 թ. փետրվարի 23-ին Անի հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության 7-րդ համագումարը, որին մասնակցում էր շուրջ 100 պատվիրակ և հյուր:
Համագումարի աշխատանքներին մասնակցում էին ՀԱՄԿ-ի...