Երևան, 21.11.2024
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

11 Մայիս, 2017

Պարգևատրում

 

  Մայիսի 10-ին Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի հիմնադրման 20-ամյա հոբելյանի առիթով ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ ՀՀ ԱԺ պատվոգրով պարգևատրվել է ՀՀ առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետականմիության նախագահ, «Կանանց համախմբումը ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի ղեկավար Գայանե Արմաղանովան:

Շնորհավորում ենք մեր գործընկերոջը:

09 Մայիս, 2017

ՀԱՄԿ-ը նշեց Հաղթանակի օրը

ՀԱՄԿ-ը նշեց Հաղթանակի օրը

  Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ տարեդարձի տոնը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ավանդույթի համաձայն նշեց Հաղթանակ զբոսայգում` հարգանքի տուրք մատուցելով պատերազմում զոհված հազարավոր հայորդիների կորուստը խորհրդանշող Անհայտ զինվորի հուշահամալիրին:   Մայիսի 9-ին նշվեց նաև Շուշիի ազատագրման...

05 Մայիս, 2017

Փորձում ենք կամուրջ դառնալ իշխանության և ժողովրդի միջև

Փորձում ենք կամուրջ դառնալ իշխանության և ժողովրդի միջև

«ԱՄՆ-ՈՒՄ ԵՎ ԱՅԼՈՒՐ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ» -Արհմիութենական որևէ խնդիր արծարծելիս նախ հիշում եմ Լեխ Վալենսային, որը հաղթեց տոտալիտարիզմի դեմ պայքարում, ընտրվեց Լեհաստանի նախագահ՝ հենվելով Լեհաստանի արհմիությունների 10-միլիոնանոց ներուժի վրա: Նաև հիշենք, որ Վալենսան...

01 Մայիս, 2017

ՀԱՄԿ-ը նշեց Աշխատանքի օրը

ՀԱՄԿ-ը նշեց Աշխատանքի օրը

  Աշխատանքի օրը Երևան քաղաքում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, նրան անդամակցող 20 ճյուղային հանրապետական միությունների արհմիութենական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց թվում էին նաև մարզերից ժամանած արհմիութենականներ «Աշխատավոր մարդուն արժանապատիվ աշխատանք, արժանապատիվ աշխատավարձ», «Համայնքային...

28 Ապրիլ, 2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

 

  Հարգելի աշխատավորներ
  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Աշխատանքի օրվա առթիվ, մաղթում արժանապատիվ աշխատանք` հանուն ձեր ընտանիքների բարեկեցության և Հայաստանի Հանրապետության զարգացման:
  Ավանդության համաձայն մայիսմեկյան տոնը աշխարհի բոլոր արհմիությունների կողմից նշվում է որպես աշխատողների համերաշխության օր: Այդ օրը արհմիություններն արտահայտում են իրենց վճռականությունն ու համերաշխությունը սոցիալական արդարության, խաղաղության և արժանապատիվ աշխատանքի համար մղվող պայքարում:
2017 թվականին մայիսմեկյան տոնը նշվում է երկրագնդի տարբեր վայրերում ընթացող լարված ու մտահոգիչ իրադարձությունների համայնապատկերում, որը բնութագրվում է հետզհետե աճող քաղաքական լարվածությամբ, տնտեսական անկայունությամբ և միջազգային ահաբեկչության ընդլայնմամբ: Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում չդադարող զինված հակամարտությունները, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում տեղի ունեցող էթնիկ բախումները, արտագաղթողների և փախստականների անկառավարելի տեղաշարժը լուրջ խոչընդոտ են համաշխարհային տնտեսության զարգացման համար: Արդեն իսկ նկատելի են տնտեսության մեջ ոչ ֆորմալ զբաղվածության ընդլայնումը, արդյունքում նվազում են աշխատողների եկամուտների և սոցիալական ապահովության մակարդակը, որպես հետևանք ավելանում է ծայրահեղ աղքատությունն ու գործազրկությունը մասնավորապես երիտասարդության շրջանում: 
  Համաշխարհային տնտեսության մեջ առկա խնդիրները չեն շրջանցել նաև Հայաստանը: ՀԱՄԿ-ը բազմիցս առաջարկել է ՀՀ կառավարությանը սահմանել նվազագույն կենսամակարդակի և նվազագույն սպառողական զամբյուղի չափը, սակայն դրական տեղաշարժն առայժմ տեսանելի չէ: Ուստի ՀԱՄԿ-ի գլխավոր խնդիրն է կրկնապատկել աշխատողների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանության համար գործադրած ջանքերը: 
  Աշխատանքի օրվա առթիվ ՀԱՄԿ-ը կրկին շնորհավորում է արհմիության անդամներին, բոլոր աշխատողներին, մաղթում Հայաստանի շենացման վերընթաց ուղին կերտելու հաստատակամություն, ուժ ու եռանդ:

 

Հայաստանի արհմիությունների

կոնֆեդերացիայի նախագահ  ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ

28 Ապրիլ, 2017

Երկօրյա սեմինար Ծաղկաձորում

Երկօրյա սեմինար Ծաղկաձորում

  Սոցիալական բևեռացումը երկրում ակնհայտ է և առայժմ ոչ ոք այն չի ժխտում:   Այսօր քան երբևէ աշխատավորության շահերի պաշտպանությունը ռազմավարական ծրագրերում պետք է ունենա առաջնահերթություն:   Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիան ձեռնարկում է քայլեր՝ ակտիվացնելու արհմիութենական կազմակերպությունների դերը և նշանակությունը...

27 Ապրիլ, 2017

Կայացավ Հայաստանի էլեկտրոնային ոլորտի աշխատողների արհմիության արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 4-րդ համագումարը

 

  Ապրիլի 26-ին տեղի ունեցավ Հայաստանի էլեկտրոնային ոլորտի աշխատողների արհմիության արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 4-րդ համագումարը:
  Համագումարում հաշվետվությամբ հանդես եկավ ՃՀՄ-ի նախագահ Կարինե Ավետիսյանը:
  Համագումարի աշխատանքներին մասնակցում էր և ելույթ ունեցավ ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը:
  Բաց քվեարկությամբ ՃՀՄ-ի նախագահ վերընտրվեց Կարինե Ավետիսյանը, ընտրվեցին նաև ղեկավար մարմիններ: