01 Օգոստոս, 2016
Բուհերի Արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական միության hայտարարությունը
2016թ. Հուլիսի 29-ին Երևանի՝ Խորենացու փողոցում և Սարի թաղում իրականացված վայրագ գործողությունների արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ ծեծի են ենթարկվել: Նրանց թվում դաժան ծեծի է ենթարկվել Երևանի Պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի դասախոս, դոցենտ Մարատ Յավրումյանը՝ իր անչափահաս դստեր ներկայությամբ:
Այն ինչ տեղի է ունենում այսօր Երևանում, նորություն չէ: Այն դարձել է իշխանության պահպանման, վերարտադրման և դաժան ուժի ցուցադրման ավանդույթ:
Հայաստանի Բուհերի Արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական միությունը.
1. Խստորեն դատապարտում է հանրապետության մայր բուհի դոցենտ Մարատ Յավրումյանի նկատմամբ կատարվածը:
2. Պահանջում է մանրակրկիտ հետաքննության ենթարկել տեղի ունեցածը և խստագույնս պատժել այդ դաժան հանցագործության հեղինակներին և նրանց հանձնարարական տվողներին:
3. Հետաքննության արդյունքների մասին տեղեկացնել հանրությանը ՝հրապարակային ձևով:
ՃՀՄ -ի նախագահ՝ Գառնիկ Վաղարշակյան
Իրավունք - 31 Հուլիսի 2016, 14:17
19 Հուլիս, 2016
ՀԱՄԿ-Ի ՊԱՏՎՈԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է
Արհմիութենական ակտիվ գործունեության համար և ծննդյան 35-ամյակի կապակցությամբ ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել է Հայաստանի ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության հաշվապահ Արուսյակ Սարդարյանը:
ՀԱՄԿ-ի գործկոմի 2016թ.
հուլիսի 8-ի N 17-3/1 որոշում
14 Հուլիս, 2016
Բուհերի ճյուղային արհմիությունը բարձրաձայնում է
«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը գտնվում է քննարկման փուլում, և Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունն ունի որոշակի առաջարկություններ հիշյալ նախագծի վերաբերյալ:
Ստորև ներկայացնում ենք մեր առաջարկությունները ժողովրդավարական երկրում...
10 Հունիս, 2016
ՍԵՄԻՆԱՐ՝ «ԿԱՆԱՆՑ և ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ
ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնը Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ԱՄԿ) և Համաեվրոպական Տարածաշրջանային Խորհրդի (ՀԵՏԽ) աջակցությամբ 2016թ. հունիսի 8-9 Ծաղկաձորում կազմակերպել էր սեմինար՝ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների իրավական ապահովվածությունը» թեմայով:
Սեմինարի աշխատանքներին մասնակցում էին...