Երևան, 22.11.2024
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

24 Հոկտեմբեր, 2016

Տեղի ունեցավ ՀՀ <Էլեկտրաարհմիություն> արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության համագումարը

Տեղի ունեցավ ՀՀ <Էլեկտրաարհմիություն> արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության համագումարը

   2016թ. հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ ՀՀ <Էլեկտրաարհմիություն> արհեստակցական  կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 4-րդ համագումարը:    Անցած ժամանակաշրջանում կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես  եկավ ՃՀՄ-ի նախագահ Կարինե Ալոյանը: Նա մի շարք  հարցերի հետ կարևորեց նաև ՃՀՄ-ի անդամ ...

12 Հոկտեմբեր, 2016

Եվրասիական բուհերի ասոցիացիայի 29-րդ համագումարը ԵՊՀ-ում

Եվրասիական բուհերի ասոցիացիայի 29-րդ համագումարը ԵՊՀ-ում

    Երևանի Պետական Համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում հոկտեմբերի 11-ին մեկնարկեց Եվրասիական բուհերի արհեստակցական կազմակերպությունների ասոցիացիայի 29-րդ համագումարը:     Համագումարի աշխատանքներին մասնակցում էին 7 երկրներից ժամանած 50 պատվիրակներ: Մասնակիցներին բացման խոսքում ողջունեց Եվրասիական համալսարանների...

09 Հոկտեմբեր, 2016

Նշվեց ՀՀ պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 85-ամյակը

Նշվեց ՀՀ պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական  սպասարկման արհեստակցական  կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 85-ամյակը

  Հոկտեմբերի 7-ին Երևանի Առնո Բաբաջանյանի համերգասրահում ՀՀ պետական  հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական  սպասարկման արհեստակցական  կազմակերպությունների ճյուղային  հանրապետական  միությունը  նշեց ՃՀՄ-ի  85-ամյա  հոբելյանը:   Հոբելյանական  տարելիցին  հրավիրված էին և ողջույնի...

07 Հոկտեմբեր, 2016

Արհմիությունները արժանապատիվ աշխատանքի պահանջատեր

Արհմիությունները արժանապատիվ աշխատանքի պահանջատեր

 Աշխատանքի Միջազգային Կազմակերպությունը 1999թ-ին հռչակել է «Արժանապատիվ աշխատանք» գաղափարը, որը ներառում է 4 հիմնական տարրեր. – զբաղվածություն, որը ենթադրում է աշխատատեղերի ստեղծում և աշխատողի ու նրա ընտանիքի կենսաապահովման համար բավարար միջոցների առկայություն; – աշխատանքային իրավունքներ և նրանց ապահովումը; –...

05 Հոկտեմբեր, 2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ

ՈՒ Ղ Ե Ր Ձ Ը

Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ

 

     Հոկտեմբերի 7-ը   աշխարհի բազմաթիվ երկրներում  նշվում է որպես Արժանապատիվ աշխատանքի  օր:

     Արժանապատիվ աշխատանքը   նշանակում է ոչ  միայն բնակչության  զբաղվածություն, այլև աշխատանքային անվտանգ պայմանների ապահովում և աշխատողների արժանապատիվ  վարձատրություն, որոնք էլ  հանդիսանում են թե՛ Արհմիությունների  միջազգային  կոնֆեդերացիայի և թե՛ Հայաստանի արհմիությունների  կոնֆեդերացիայի գործունեության առանցքային հարցերը:

     Արժանապատիվ աշխատանքի միջազգային  օրը  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան այս  տարի   հանդես է  գալիս  հետևյալ պահանջով՝ արժանապատիվ աշխատանք, արժանապատիվ  վարձատրություն, գործատու-աշխատող  հարաբերություններում սոցիալական լիարժեք երկխոսություն, սոցիալական գործընկերության  կայուն զարգացում: ՀԱՄԿ-ը ոչ է ասում աղքատությանը, գործազրկությանը, արտագաղթին և սոցիալական  բևեռացմանը:

     Հանրապետության  ֆինանսա-տնտեսական  ծանր  և անկայուն վիճակը  սահմանափակում է արժանապատիվ աշխատանքի դերն ու նշանակությունը: Այնուհանդերձ, Արհմիությունների կոնֆեդերացիան  լիահույս է, որ  իր պահանջները կներառվեն տնտեսության  վերականգնմանն ու աշխատողների աշխատանքային շահերի պաշտպանությանն   ուղղված  միջոցառումների հիմքում:

     ՀԱՄԿ-ը կոչ է անում  անդամ  կազմակերպություններին՝ ճյուղային  հանրապետական միություններին, հետևողականորեն բարձրացնել արհմիութենական  կազմակերպությունների ակտիվ  գործունեությունը, միաժամանակ արհմիությունների  շարքերը համալրել երիտասարդներով,  ինչը կխթանի արհմիութենական  շարժման առաջընթացին և  հանրության  շրջանում նրա դերի բարձրացմանը:

                                                                 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ

05 Հոկտեմբեր, 2016

Կայացավ Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի 9-րդ ամառային դպրոցը

   2016 թվականի սեպտեմբերի 26-28-ը Ֆրանկֆուրտ-Մայնում կայացավ Համաեվրոպական  տարածաշրջանային խորհրդի 9-րդ ամառային դպրոցը, որտեղ Եվրոպայի արհմիութենական առաջնորդների մասնակցությամբ տեղի  ունեցավ եվրոպական արհմիութենական շարժման մարտահրավերների և հետագա գործունեության ծրագրերի վերաբերյալ ավանդական քննարկում:  ...

05 Հոկտեմբեր, 2016