26 Ապրիլ, 2017
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՈՒՆԸ
Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 28-ը հայտարարվել է Աշխատանքի պաշտպանության օր:
Այդ օրվա նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել աշխատավայրերում անվտանգության ապահովման և առողջության պահպանման հետ կապված հարցերի վրա, ինչպես նաև ցույց տալ, թե աշխատանքի անվտանգության մշակույթի ձևավորումն...
25 Ապրիլ, 2017
Աշխատողը պետք է ունենա առողջության համար անվտանգ աշխատանքային պայմաններ
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության պաշտպանության համաշխարհային օր է հայտարարել աշխարհի հանրության ուշադրությունը խնդրի վրա հրավիրելու նպատակով, ինչպես նաև ցույց տալու, թե աշխատանքի անվտանգության մշակույթի ստեղծումն ու զարգացումը ինչպես կարող են նպաստել աշխատավայրերում տարեկան...
24 Ապրիլ, 2017
ՀԱՄԿ-ը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
2017 թվականի ապրիլի 24-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան այցելեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց հուշահամալիրի մոտ, այնուհետև ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ` հարգելով ցեղասպանության զոհերի հիշատակը:
...
21 Ապրիլ, 2017
Արհմիությունների դերը հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում
Ապրիլի 20-ին ՀԱՄԿ-ում տեղի ունեցավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հանդիպումը ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային միությունների նախագահների և ՀԱՄԿ-ի աշխատակազմի բաժինների պետերի հետ:
Հանդիպման ընթացքում ասոցիացիայի կողմից ներկայացվեց հանրային քաղաքականությունների մշակման գործընթացի վրա քաղաքացիական...
14 Ապրիլ, 2017
ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը պարգևատրվել է
2017թ. ապրիլի 13-ին Արհմիությունների համընդհանուր դաշնության գործադիր կոմիտեի որոշմամբ <Արհմիութենական շարժման վաստակի համար> Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը պարգևատրվել է Արհմիությունների համընդհանուր դաշնության բարձրագույն պարգևով՝ Պատվավոր ոսկե նշանով:
11 Ապրիլ, 2017
ՀԱՄԿ-Ի ՊԱՏՎՈԳՐՈՎ ԵՎ ՊԱՏՎՈ ԿՐԾՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ`
1. Արհմիութենական երկարամյա, ակտիվ աշխատանքի համար և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ, հարցման կարգով, ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել է առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Արմավիրի մարզային միության նախագահ Աշոտ Բաղդասարյանը :
2. Արհմիութենական երկարամյա, ակտիվ աշխատանքի համար և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, հարցման կարգով, ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով պարգևատրվել է Պետհիմնարկների, ՏԻՄ-երի, և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի գլխավոր հաշվապահ Ռուբեն Օհանջանյանը:
ՀԱՄԿ-ի գործկոմ 2017թ
07.04 N20 որոշում
11 Ապրիլ, 2017
Ուղերձ Արհմիությունների համընդհանուր համադաշնության 25-ամյակի առթիվ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի անունից ՀԱՄԿ-ի նախագահ Է. Թումասյանը շնորհավորական ուղերձ է հղել Արհմիությունների համընդհանուր համադաշնության նախագահ Մ.Վ. Շմակովին և Արհմիությունների համընդհանուր համադաշնության գլխավոր քարտուղար Վ.Պ. Շչերբակովին:
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է, որ Արհմիությունների համընդհանուր համադաշնությունը հիմնադրվելով քաղաքական-տնտեսական բարդ ժամանակաշրջանում, այնուամենայնիվ կարողացավ նոր պայմաններում պահպանել արհմիությունների միասնականությունը:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան սրտանց շնորհավորելով Արհմիությունների համընդհանուր դաշնությանը և նրան անդամակցող կազմակերպություններին հույս է հայտնում, որ միայն համատեղ ուժերով և միասնական դիրքորոշմամբ հնարավոր է հասնել նշանակալի հաջողության: Արհմիությունները շարունակական բարեփոխումների արդյունքում կարող են արտահայտել և պաշտպանել աշխատողների շահերն ու հետաքրքրությունները, ծանրակշիռ ներդրում ապահովել երկրում ժողովրդավարության կառուցման և համընդհանուր առաջընթացի գործում:
Շնորհավորական ուղերձի տեքստն ամբողջությամբ
կարդալ կայքի ռուսերեն տարբերակում: