Երևան, 21.11.2024
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

19 Մարտ, 2020

Ինչ է նախատեսում օրենքը հարկադիր պարապուրդի դեպքում

  ՀՀ օրենսդրությունը նախատեսում է վճարում պարապուրդի դեպքում։  Ի՞նչ սկզբունքով, ինչպիսի՞ դրույքաչափերով:

  Աշխատանքային օրենսգիրքի բացերի և ոլորտում անհրաժեշտ փոփոխությունների մասին «Ռադիոլուրի հյուրասրահում» զրուցում ենք «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի» ուսումնական կենտրոնի ղեկավար, իրավաբան Էլեն Մանասերյանի հետ։

 

Մանրամասն՝ armradio.am

19 Մարտ, 2020

19 Մարտ, 2020

Սեմինար Գյումրիում

Սեմինար Գյումրիում

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գրասենյակի <<Սոցիալական գործընկերությունը ձեռնարկությունում>>  համատեղ ծրագրի շրջանակներում 2020 թվականի մարտի 12-14-ը ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի ունեցավ  <<Սոցիալական գործընկերությունը ձեռնարկությունում>> թեմայով սեմինար,...

13 Մարտ, 2020

«Ներ­կա­յիս կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը ոչն­չով չի տար­բեր­վում նախ­կին իշ­խա­նու­թ­յուն­նե­րի վա­րած տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նից»

«Ներ­կա­յիս կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը ոչն­չով չի տար­բեր­վում նախ­կին իշ­խա­նու­թ­յուն­նե­րի վա­րած տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նից»

«ԱՐ­ԴՅՈՒ­ՆԱ­ՎԵՏ ԿԱ­ՌԱ­ՎԱՐ­ՄԱՆ ԴԵՊ­ՔՈՒՄ ՆԵՐԴ­ՐՈՒՄ­ՆԵ­ՐԻ ՆԵՐ­ՀՈՍ­ՔԸ ԿԱ­ՎԵ­ԼԱ­ՆԱ» ՀՀ փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­նյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ վեր­ջերս կա­ռա­վա­րու­թյու­նում քն­նարկ­վեց Հա­յաս­տա­նի գոր­ծա­րար մի­ջա­վայ­րի բա­րե­լավ­ման...

04 Մարտ, 2020

21 Փետրվար, 2020

Գոր­ծա­տուն պար­տա­վոր է հար­գել աշ­խա­տո­ղի աշ­խա­տան­քա­յին ի­րա­վուն­քը` ա­ռանց գոր­ծա­դու­լա­վո­րի պար­տադր­ման

Գոր­ծա­տուն պար­տա­վոր է հար­գել աշ­խա­տո­ղի աշ­խա­տան­քա­յին ի­րա­վուն­քը` ա­ռանց գոր­ծա­դու­լա­վո­րի պար­տադր­ման

ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան հա­մա­ձայն՝ «Յու­րա­քան­չյուր աշ­խա­տող, օ­րեն­քին հա­մա­պա­տաս­խան, ու­նի ա­ռողջ, անվ­տանգ և ար­ժա­նա­պա­տիվ աշ­խա­տան­քա­յին պայ­ման­նե­րի, ա­ռա­վե­լա­գույն աշ­խա­տա­ժա­մա­նա­կի սահ­մա­նա­փակ­ման, ա­մե­նօ­րյա և շա­բա­թա­կան...

14 Փետրվար, 2020

Երբ պաշտոնյան ստորադասում է իր լիազորությունները

 Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը «Լրագիր» պարբերականին տրված հարզազրույցում (http://www.lragir.am/2019/12/24/504821/) հետևյալ միտքն էր արտահայտել` «Միշտ դժվար է գտնել այն սահմանը, թե որտեղ է վերջանում աշխատողի իրավունքն ու որտեղ է սկսվում բիզնեսինը: Եթե մենք չենք կարողանում այդ սահմանը գտնել, ապա ավելի լավ է մի փոքր տուժի աշխատողի իրավունքը, քան բիզնեսի, որոշհետև դա ուղիղ ազդում է նաև ներդրումների վրա: Երբ շատ է ֆետիշացվում աշխատողի իրավունքը, ներդրողն էլ չի ուզում գալ այդ երկիր, որտեղ իր կյանքը բացի հարկայինից սկսում են ուտել նաև աշխատանքային տեսչությունը և այլ կառույցներ»:

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իր մտահոգությունն է հայտնում Առողջապահության  և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի  վերոնշյալ  հայտարարության առնչությամբ, համարելով, որ այն հարիր չէ աշխատանքի առողջ և անվտանգ պայմանները կարգավորող իրավական ակտերի կատարման հանդեպ ի պաշտոնե հսկողութուն  իրականացնող մարմնի ղեկավարին:

 Պարոն Ավագյանի տեսակետն ու գաղափարները համահունչ չեն իր զբաղեցրած պաշտոնին և վնասում են տեսչական մարմնի վարկանիշին: