26 Փետրվար, 2015
Հանդիպում ՀԱՄԿ-ում

Փետրվարի 25-ին ՀԱՄԿ-ում տեղի ունեցավ ԱՄԿ, ԱՄՆ Աշխատանքի վարչության և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հանդիպումը ՀԱՄԿ-ի նախագահ Է.Թումասյանի հետ:
Հանդիպմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալներ Բ. Խարատյանը, Խ. Առաքելյանը և ՀԱՄԿ-ի աշխատակազմի ներկայացուցիչներ:
...
12 Փետրվար, 2015
Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի 9-րդ համագումարը
2015 թվականի փետրվարի 7- ից 9-ը Սոչիի Օլիմպիական գլխավոր մեդիակենտրոնում տեղի ունեցավ Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի 9-րդ համագումարը, որին մասնակցում էր 21 միլիոն արհմիութենկան անդամակցություն ունեցող արհմիությունների 700 պատվիրակներ:
Համագումարի աշխատանքներին մասնակցեցին և ելույթ ունեցան...
26 Հունվար, 2015
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ վարչապետին՝ ՀԱՄԿ-ի նախագահ Է.Թումասյանի հղած նամակին (12.12.2014թ. նո. 03-01/34) պատասխանել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը (26.01.2015թ. ԱԱ/ԹԱ-2-1/397-15):
Ստորև ներկայացվում է պատասխանը:
...
13 Հունվար, 2015
Որպեսզի բավարարի ապրելու համար.
հարցազրույց Հայաստանի արհմիությունների հետ

Ստանալ այնքան, որպեսզի բավարարի ապրելու համար…
Սա ամենեւին էլ ամանորյա մաղթանք չէ, այլ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը: Ընդ որում, անկախ այն հանգամանքից, որտեղ ենք մենք աշխատում. պետակա՞ն, թե՞ մասնավոր հատվածում: Այս եւ այլ հարցերի NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատասխանել է Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի...
29 Դեկտեմբեր, 2014
Հարցման կարգով ՀԱՄԿ-ի գործկոմի 2014թ. դեկտեմբերի 26-ի արձանագրություն N 10 որոշմամբ
ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով պարգևատրվել է`
Հայաստանի ԲՈՒՀ-երի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության` Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը` հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ, որի արհեստակցական կազմակերպությունը հանդիսանում է ճյուղային հանրապետական միության հիմնադիր անդամ, երկարամյա ակտիվ գործունեությամբ մեծ ավանդ ներդնելով աշխատավորների սոցիալական ու իրավական շահերի պաշտպանության գործում :
ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել են`
Հայաստանի ԲՈՒՀ-երի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության` Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի 80-ամյակի կապակցությամբ, արհեստակցական կազմակերպության մի խումբ ակտիվիստներ, արհմիութենական բարեխիղճ, ակտիվ գործունեության համար,
Անահիտ Ղուկասյանը - արհեստակցական կազմակերպության խորհրդի անդամ
Վալերի Խաչատրյանը - արհեստակցական կազմակերպության նախագահ
Ռոզա Վարդանյանը- արհեստակցական կազմակերպության խորհրդի անդամ
Սիրանույշ Մնոյանը- արհեստակցական կազմակերպության նախագահության անդամ
Անահիտ Ռոստոմյանը - արհեստակցական կազմակերպության խորհրդի անդամ
Ավագ Ռուշանյանը - արհեստակցական կազմակերպության խորհրդի անդամ
Սլավիկ Հայրապետյանը, Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության խորհրդի անդամ, Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի արհեստակցական կազմակերպության նախագահ` արհմիութենական երկարամյա ակտիվ գործունեության և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ.
Վանիկ Սարգսյանը, Հայաստանի թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության <<Քանաքեռ կարի ֆաբրիկա>> ՍՊԸ-ի արհկոմի նախագահ, արհմիութենական երկարամյա ակտիվ գործունեության և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ.
Ասատուր Թոփալբաբյանը, ՀԱՄԿ-ի նախկին աշխատակից, ծննդյան 100-ամյակի կապակցությամբ :
22 Դեկտեմբեր, 2014
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
ՈՒ Ղ Ե Ր Ձ Ը
Էներգետիկի օրվա կապակցությամբ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է համակարգի աշխատողներին մասնագիտական տոնի՝ <<Էներգետիկի օրվա>> կապակցությամբ, մաղթում արժանապատիվ աշխատանք և բարեկեցիկ կյանք:
Ի շնորհիվ համակարգի աշխատողների շուրջօրյա դժվարին ու պատասխանատու աշխատանքի, այսօր Հայաստանի բոլոր անկյուններում, յուրաքանչյուր տանը և ընտանիքում կա լույս ու ջերմություն: Այդ աշխատանքի, ինչպես նաև ոլորտում իրականացվող ճիշտ սոցիալական խնդիրների բարեփոխումների արդյունքն է, որ նրանց աշխատանքի արդյունավետությունը շոշափելի է բոլորիս համար:
Լավագույն մաղթանքներով՝ Է. Թումասյան
22.12.2014 թ.