Երևան, 21.11.2024
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

26 Ապրիլ, 2020

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությունից

բխող հարցեր և պատասխաններ

 

Հարց.

 Կարո՞ղ են տեղափոխել  կամ երկարաձգել ամենամյա արձակուրդի օրերը, քանի որ դրանք համընկել են ՀՀ-ում արտակարգ դրության հիման վրա սահմանված անձանց պարտադիր ինքնամեկուսացման օրերի հետ:

 

Պատասխան.

 Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի  167-րդ հոդվածի՝ աշխատողի ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ, եթե  աշխատողը գտնվել է անաշխատունակության վիճակում կամ ձեռք է բերել նպատակային արձակուրդի տեսակներից  մեկի իրավունքը (տես՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդված),  կամ մասնակցել է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման աշխատանքներին` անկախ այն հանգամանքից, թե ինչ  կարգով է աշխատողը ներգրավվել այդ աշխատանքներում:

Օրինակ՝  բժիշկն իր հիմնական աշխատավայրից վերցրել է իր ամենամյա արձակուրդը և որպես կամավոր՝ աշխատում է մեկ այլ բժշկական հաստատությունում՝ միանալով համաճարակի անհապաղ կանխարգելման աշխատանքներին:

Եթե  վերը նշված պատճառներն առաջացել են մինչև ամեամյա արձակուրդն սկսվելը, ապա ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ, որը, որպես կանոն, տրամադրվում է  նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում՝ սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը:

Իսկ եթե դրանք առաջացել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով:

 


 

Հարց.

 Գործատուն բանավոր տեղեկացրել  է հաստիքների գալիք կրճատումների մասին՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Արդյո՞ք գործատուն իրավունք ունի իրականացնել  հաստիքների կրճատում, իսկ եթե այո, ապա ինչ կարգով:

 

Պատասխան.

 Հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, գործատուն պարտավոր է  աշխատողին գրավոր ծանուցել աշխատանքային պայմանագրի լուծման մասին ոչ  ուշ, քան երկու ամիս առաջ: Այդ գրավոր ծանուցման մեջ պետք է նշված լինեն «1) աշխատանքից ազատելու հիմքը և պատճառը, իսկ աշխատողին այլ աշխատանք առաջարկելու դեպքում` նաև պաշտոնի անվանումը, աշխատավարձի չափը կամ այլ աշխատանք առաջարկելու հնարավորության բացակայության մասին, 2) աշխատանքից ազատելու տարին, ամիսը, ամսաթիվը:»: 

Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ  հոդվածի 1 մասի 2-րդ կետի՝ գործատուն իրավունք ունի իր նախաձեռնությամբ լուծել աշխատողի հետ կնքնված անորոշ ժամկետով, ինչպես նաև որոշակի ժամկետով (նախքան դրա գործողության ժամկետի լրանալը) կնքված աշխատանքային պայմանագիրը` արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում:

 Գործատուն կարող է լուծել աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, եթե  իր հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նոր աշխատանք՝ համապատասխան մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին, և աշխատողը մերժել է այդ առաջարկը:  Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է՝ առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:

 Հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության 115-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը ՝ գործատուն պարտավոր է աշխատողին տրամադրել ազատ ժամանակ՝ նոր աշխատանք փնտրելու համար, որի տևողությունը չի կարող պակաս լինել ծանուցման ժամանակահատվածում ներառվող աշխատաժամանակի տասը տոկոսից, իսկ ազատ ժամանակը պետք   է տրամադրվի միայն աշխատողի կողմից առաջարկված ժամանակացույցով: Այդ ժամանակահատվածում պետք է պահպանվի աշխատողի միջին աշխատավարձը, որը պետք է հաշվարկվի` հիմք ընդունելով աշխատողի միջին ժամային աշխատավարձի չափը: Հարկ ենք համարում նշել, որ վերը նշված գրավոր ծանուցումն ուժը կորցրած պետք է ճանաչել, եթե ծանուցման ժամկետը լրանալուց հետո անցել է հինգ օրից ավելի ժամանակ, և գործատուն չի լուծել աշխատողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը:

 Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման վերաբերյալ գրավոր ծանուցման համար սահմանված ժամկետների չպահպանման, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքերի հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը կարող է դիմել դատարան՝ անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում:

 


 

Հարց

Ո՞ր դեպքերում գործատուն չի կարող լուծել աշխատանքային պայմանագիրը:

 

Պատասխան.

 Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի ՝ գործատուին արգելվում է լուծել աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, բացառությամբ այն դեպքերի, եթե «աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով»:

 Գործատուին արգելվում է նաև լուծել աշխատանքային պայմանագիրը  աշխատողի  արձակուրդում  գտնվելու ժամանակահատվածում, հղի կանանց հետ (հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը), երեխային փաստացի խնամող` արձակուրդում չգտնվող անձի` մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում (բացառությամբ՝  ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին,3-րդ, 5-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերի), ինչպես նաև  ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նախատեսված դեպքերում:

 Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այս վերը նշված սահամանափակումները չեն  կարող կիրառվել կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) հետևանքով աշխատանքային պայմանագիրը լուծելիս:

 Գործատուն կարող է լուծել աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, եթե վերը նշված ժամակահատվածները ավարտվել են և աշխատողը չի ներկայացել աշխատանքի:

 Միաժամանակ տեղեկացնում ենք, որ աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել սույն Օրենսգրքի 114-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերը:

 


 

Հարց .

Ելնելով Հայաստանի  Հանրապետությունում տիրող իրավիճակից՝ հեռավար՝ տանից աշխատելու դեպքում արդյո՞ք գործատուն կարող է առաջադրանքներ ուղարկել և պահանջնել աշխատել « Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ամրագրված ոչ աշխատանքային, հիշատակի, ինչպես  նաև հանգստյան օրերին:

 

Պատասխան.

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 156 -րդ հոդվածի՝ «Ոչ աշխատանքային օրերին՝ Տոնական և հիշատակի օրերին արգելվում է աշխատողներին ներգրավել աշխատանքում, բացառությամբ այն աշխատանքների, որոնց դադարեցումն արտադրության տեխնիկական պատճառներով անհնար է, կամ որոնք անհրաժեշտ են բնակչության սպասարկման, ինչպես նաև անհետաձգելի նորոգման և բեռնման կամ բեռնաթափման աշխատանքների կատարման համար:

Հղի կանայք, մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց  համաձայնությամբ»:

Հիմք ընդունելով վերը նշվածը՝ «Տոների և հիշատակի մասին » ՀՀ օրենքի դրույթները նույնպես տարածվում են նաև հեռավար աշխատողների վրա  և գործատուն կարող է հեռավար աշխատողներին ևս հանգստյան, տոնական և հիշատակի ոչ աշխատանքային  օրերին ներգրավել աշխատանքի միայն հիշյալ օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում:

Գործատուն կարող է ներգրավել  աշխատանքի հանգստյան օրերին և ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի օրերին նաև այն աշխատողներին, որոնք կնքել են ժամանակավոր աշխատանքային պայմանագիր (երկու ամիս ժամկետով): Այս դեպքում աշխատողներն այդ օրերին աշխատելու համար վճարվում են ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով՝ համաձայն Աշխատանքային օրենսգրքի 101-րդ հոդվածի:

18 Ապրիլ, 2020

Ագարակի պղնձամոլիբդենայինի վեցժամյա դադարը՝ անցանկալի հետևանքներով

Ագարակի պղնձամոլիբդենայինի վեցժամյա դադարը՝ անցանկալի հետևանքներով

ՀՀ պարետի որոշմամբ ապրիլի 13-ին վեց ժամով դադարեցվել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքը։ Որոշումը կայացվել է կոմբինատում մոնիտորինգ  իրականացրած առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի առաջարկի հիման վրա։ Կոմբինատի աշխատակիցների  շահերի պաշտպանը նման որոշումը համարում  է անհամաչափ։ ՀՀ պարետի ապրիլի ...

14 Ապրիլ, 2020

Ցավակցական  ուղերձ

 

  Խորապես վշտացած եմ Հայաստանի վաստակավոր մանկավարժ, արհմիութենական    երկարամյա գործիչ Ռիմա Խաչատրյանի  մահվան կապակցությամբ:

  Շուրջ 55 տարի Ռիմա Խաչատրյանը դասավանդել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում: Նրա պրոֆեսիոնալ բարձր հատկանիշների մասին են վկայում  Հայաստանում միջնակարգ բժշկական կրթության շարունակական համակարգի զարգացման գործում դրսևորած ջանքերը, որոնք ՀՀ կառավարության  կողմից գնահատվել են ըստ արժանվույն:

  Ռիմա Խաչատրյանը ավելի քան հինգ  տասնամյակ ղեկավարել է Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի արհեստակցական կազմակերպությունը, ակտիվորն  մասնակցել ուսումնակրթական խնդիրների լուծմանը, ներկայացրել ու պաշտպանել բժիշկ-մանկավարժների աշխատանքային ու սոցիալական շահերն ու  իրավունքները: 

  Իմ ցավակցությունն եմ հայտնում լուսահոգի մանկավարժի ընտանիքի անդամներին,  հարազատներին, ընկերներին, կիսում կորստի վիշտը:

 

   Հայաստանի արհմիությունների 

   կոնֆեդերացիայի նախագահ՝                                ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ

10 Ապրիլ, 2020

ՆՈՐ ՏԵՍԱԿԻ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ

 Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեպքերը կանխելու համար ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է արտակարգ դրություն և ղեկավարվելով Կառավարության վերը նշված որոշմամբ՝ Պարետի՝ 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշման հիման վրա Հայաստանի...

09 Ապրիլ, 2020

ԱՇԽԱՏՈՂԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 Արտակարգ իրավիճակով պայմանավորված աշխատանքները ժամանակավորապես դադարեցրած ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատողների կողմից  մի շարք հարցումներ և ահազանգեր են ստացվել:  Հարցումների և ահազանգերի  միջոցով  աշխատողները  տեղեկացնում են, որ որոշ գործատուներ պահանջում են աշխատանքից ազատվելու վերաբերյալ...

31 Մարտ, 2020

«Արհ­միու­թ­յուն-գոր­ծա­տու հա­մա­գոր­ծակ­ցու­թ­յու­նից կշա­հեն թե՛ աշ­խա­տո­ղը, թե՛ գոր­ծա­տուն ու իր բիզ­նե­սը»

«Արհ­միու­թ­յուն-գոր­ծա­տու հա­մա­գոր­ծակ­ցու­թ­յու­նից կշա­հեն թե՛ աշ­խա­տո­ղը, թե՛ գոր­ծա­տուն ու իր բիզ­նե­սը»

Պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րի հա­մա­ձայն Հա­յաս­տա­նում 2019 թ. դեկ­տեմ­բե­րին հարկ­ման բա­զա ա­պա­հո­ված աշ­խա­տող­նե­րը կազ­մել են շուրջ 629 հա­զար, ին­չը 2018 թ. նույն ամս­վա հա­մե­մատ ա­վե­լի է շուրջ 7 տո­կո­սով կամ 41 հա­զա­րով: Աշ­խա­տող­նե­րի թվի աճն ա­պա­հով­վել...

20 Մարտ, 2020