Երևան, 06.12.2024
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

27 Նոյեմբեր, 2019

Քննարկում ՀԱՄԿ-ում

Քննարկում  ՀԱՄԿ-ում

 Նոյեմբերի 26-ին ՀԱՄԿ-ում տեղի ունեցավ <Արհեստակցական միությունների մասին> ՀՀ օրենքի փոփոխությունների և դրանով պայմանավորված ՀՀ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկում: Նախագիծը մշակվել է Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից, որում...

21 Նոյեմբեր, 2019

05 Նոյեմբեր, 2019

Գործատուն աշխատողին 12 տարի արձակուրդ չի տվել. ահազանգ՝ ոլորտային մարմիններից

Գործատուն աշխատողին 12 տարի արձակուրդ չի տվել. ահազանգ՝ ոլորտային մարմիններից

 Դեպք ունենք, որ գործատուն աշխատողին 12 տարի արձակուրդ չի տվել, աշխատողը դիմել է արհմիություն աշխատանքից ազատվելուց հետո. այսօր Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը: Ըստ նրա՝ իրենք միայն իրավունք ունեն միջնորդագիր ներկայացնելու: «Միջնորդագրով...

30 Հոկտեմբեր, 2019

Հանդիպում ՀԱՄԿ-ում

Հանդիպում ՀԱՄԿ-ում

  ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը հոկտեմբերի 28-ին ընդունեց ԱՄԿ-ի Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող գրասենյակի տնօրեն Օլգա Կուլաևային, ԱՄԿ-ի աշխատանքի, աշխատանքի տեսչության և աշխատանքի պահպանության հարցերի համակարգող մասնագետ Վալենտին Մոկանուին և Հայաստանում ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանին:...

18 Հոկտեմբեր, 2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 
ԳՅՈՒՂԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան սիրով ու երախտագիտությամբ շնորհավորում է Հայաստանի Հանրապետության ագրոարդյունաբերության համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային  հանրապետական միությանը, արհմիության  անդամներին, գյուղոլորտի բոլոր աշխատողներին Գյուղաշխատողի օրվա կապակցությամբ:
  Մեր աշխարհի շենացման ու զարգացման մեջ անգնահատելի դեր ունեն գյուղատնտեսության բնագավառի աշխատողները, որոնց անդուլ, նվիրական ջանքերի շնորհիվ է ստեղծվում հանապազօրյա հացը, բերք ու բարիքի առատությամբ լցվում մեր կյանքը: 
  Կրկին շնորհավորում եմ բոլորին, ցանկանում խաղաղ ու արարչագործությամբ լի տարիներ, նոր ձեռքբերումներ ու ամենայն բարիք: 


Ջերմ բարեմաղթանքներով՝ 
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ                                   ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ

 

16 Հոկտեմբեր, 2019

03 Հոկտեմբեր, 2019

Արժաապատիվ աշխատանքի օրվա կապակցությամբ հարցազրույց ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանի հետ

-Հանրության կյանքում աշխատանքը մշտապես կարևորվել է, քանզի այն ոչ միայն ընտանիքի ու երկրի ամրապնդման, այլև լիարժեք կյանքի ապահովման միակ  գրավականն է: Աշխատանքի  միջազգային  կազմակերպության  նախաձեռնությամբ 2008 թվականից հոկտեմբերի 7-ը հռչակվեց որպես արժանապատիվ աշխատանքի միջազգային օր: Ըստ Ձեզ, ո՞րն է արժանապատիվ աշխատանքը: -Գիտե՞ք ...