Երևան, 26.03.2023
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

20 Հունվար, 2022

Պարզաբանման  նպատակով

ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին հետևյալ հարցերի վերաբերյալ  պարզաբանում ստանալու նպատակով.
-Ո՞վ պետք է վճարի ՊՇՌ հետազոտությունների դիմաց, եթե  գործատուն պահանջում է աշխատողներից ներկայացնել ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ բացասական արդյունքով, և եթե ՊՇՌ հետազոտությունները աշխատողներն իրականացրել են իրենց հաշվին և ներկայացրել գործատուներին մինչ Հայաստանի Հանրապետության Սահամանադրական դատարանի որոշման ուժի մեջ մտնելը, ապա այդ ժամանակահատվածում աշխատողների կողմից վճարված գումարները ո՞ր մարմինը պետք է փոխհատուցի:

 

05 Հունվար, 2022

Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը համավարակի ժամանակ․ «Ձեր փաստաբանը»

Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը համավարակի ժամանակ․ «Ձեր փաստաբանը»

ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված առավել հաճախ խախտվոած աշխատանքային իրավունքներն են՝ հարկադիր պարապուրդի համար չվճարումը, աշխատավարձի չհաշվարկումն ու չվճարումը, վերջնահաշվարկի չկատարումը, աշխատանքից անհիմն ազատումը և աշխատանքային պայմանագրի լուծման կարգը չպահպանումը։ Ի՞նչ օրենսդրական փոփոխություններ...

24 Դեկտեմբեր, 2021

 

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ 

 

 

 Հարգելի գործընկերներ, արհմիության անդամներ

 Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, բոլորին մաղթում ընտանեկան բարեկեցություն, երջանկություն ու ներշնչանք՝ լավ ու բարի ձեռնարկումների համար։
 Յուրաքանչյուր նոր տարվա մուտքը ուրախության աննախադեպ հրավառության է վերածվում: Թող բարով գա 2022 թվականը, ուրախ ու վստահորեն մտնի յուրաքանչյուր տուն, իր հետ բերի խինդ ու երջանկություն, ապահովություն ու խաղաղություն, եռանդ ու հոգու ջերմություն, նախ հայ զինվորին՝ խաղաղ երկինք ու բարի վերադարձ հարազատ օջախ, աշխատողին՝ բեղմնավոր աշխատանք ու արժանապատիվ աշխատավարձ, տարեցներին՝ առողջ ու անհոգ ծերություն, երեխաներին՝ ուրախ մանկություն պայծառ ապագայի հեռանկարով, երիտասարդներին՝ երկրին տեր կանգնելու պատրաստակամություն:
 Ի սրտե մաղթում եմ, որ 2022 թվականը դառնա երկրի լիիրավ քաղաքացու, պետության տնտեսական զարգացման ու բարգավաճման տարի, որի ուղեցույցը պետք է լինի ջանադիր, հետևողական ու արհեստավարժ աշխատանքը:
 Կրկին շնորհավորում եմ բոլորի Ամանորը, մաղթում առողջություն, երջանիկ կյանք և աշխատանքային նորանոր հաջողություններ:

 Հայաստանի արհմիությունների
 կոնֆեդերացիայի նախագահ                                   ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ

 

24 Դեկտեմբեր, 2021

 Դեկտեմբերի 24-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Հայաստանի գործատուների հանրապետական միության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, «Մանթաշով գործարարների միության» միջև ստորագրվեց հուշագիր, որով  կներդրվի գործատուներին խրախուսելու մեխանիզմ:

 Հայաստանում պետական և հասարակական կառույցների համագործակցությամբ ամեն տարի կանցկացվի «Լավագույն գործատու» մրցանակաբաշխությունը: Հավակնորդներից կընտրվի և կկազմվի 10 լավագույն գործատուների վարկանիշային աղյուսակ։

 

 Հուշագիր

24 Դեկտեմբեր, 2021

Հայաստանում կանցկացվի «Լավագույն գործատու» ամենամյա մրցանակաբաշխություն

Հայաստանում կանցկացվի «Լավագույն գործատու» ամենամյա մրցանակաբաշխություն

 Հայաստանում պետական և հասարակական կառույցների համագործակցությամբ ամեն տարի կանցկացվի «Լավագույն գործատու» մրցանակաբաշխությունը: Հավակնորդներից կընտրվի և կկազմվի 10 լավագույն գործատուների վարկանիշային աղյուսակ։  Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ...

21 Դեկտեմբեր, 2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ
ԷՆԵՐԳԵՏԻԿԻ  ՕՐՎԱ  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Դեկտեմբերի 22-ը աշխարհում նշվում է որպես էներգետիկի մասնագիտական տոն՝ Էներգետիկի օր:
Օրը տոնական է նաև Հայաստանի Հանրապետության էներգետիկների համար: Նրանց դժվարին ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ է, որ այսօր յուրաքանչյուրի տանը և ընտանիքում կա լույս ու ջերմություն: 
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է <Էլեկտրաարհմիություն> արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, համակարգի աշխատողներին, արհմիության անդամներին մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում արժանապատիվ աշխատանք և բարեկեցիկ կյանք:
ՀԱՄԿ-ի անդամ <Էլեկտրաարհմիություն> արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը հանրապետության տնտեսության մեջ ունի իր կարևորագույն ներդրումը և իր ակտիվ գործունեությամբ արժանի տեղ է գրավում ՀԱՄԿ-ի անդամ միությունների ընտանիքում:
ՃՀՄ-ի անդամ արհմիութենական կազմակերպություններում ավանդույթ է դարձել աշխատանքային հարաբերություններում հիմնվել սոցիալական գործընկերության սկզբունքների վրա, որոնք աշխատանքային հարաբերություններում օգնում են լուծել առաջացած խնդիրները:
Կրկին շնորհավորում եմ համակարգի աշխատողներին, արհմիության աշխատողներին, մաղթում քաջ առողջություն, նորանոր հաջողություններ այդ դժվարին ու պատասխանատու գործում:

 

Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ                                        ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ

20 Դեկտեմբեր, 2021

Տեղի ունեցավ Կազմակերպաուսումնական կենտրոնի 2021 թվականի ամփոփիչ հիբրիդային սեմինարը

Տեղի ունեցավ Կազմակերպաուսումնական կենտրոնի 2021 թվականի ամփոփիչ հիբրիդային սեմինարը

 Դեկտեմբերի 14-16-ը Ծաղկաձորում Աշխատանքի միջազգային կազմակերպության ծրագրի շրջանակում և նրա աջակցությամբ տեղի ունեցավ ՀԱՄԿ-ի Կազմակերպաուսումնական կենտրոնի /ԿՈՒԿ/ 2021 թվականի ամփոփիչ հիբրիդային սեմինարը, որին մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալներ Բորիս Խարատյանը, Խաչիկ Առաքելյանը,...