29 Հուլիս, 2020
Արհմիությունները ևս պիտի ունենան դատական ներկայացուցչության իրավունք՝ աշխատողի խախտված իրավունքները վերականգնելու համար․ Էլեն Մանասերյան

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ ամիսներ առաջ ձևավորվել է փորձագետներից կազմված աշխատանքային խումբ, որը փետրվարին պատրաստել է «Արհեստակցական միությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ։ Փաստաթուղթը դեռևս չի ներկայացվել հանրային քննարկման։ Իրականացված աշխատանքների և օրենքում նախատեսվող փոփոխությունների...
17 Հուլիս, 2020
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
ՀԱՆՔԱԳՈՐԾԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է Հանքագործի և մետալուրգի օրը:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Հայաստանի լեռնագործների, մետաղագործների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպության ճյուղային հանրապետական միությանը, արհմիության անդամներին և համակարգի աշխատողներին մասնագիտական տոնի՝ Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ, մաղթում հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ ոլորտի աշխատողների սոցիալ-տնտեսական խնդիրների, նրանց համար բարեկեցիկ պայմանների ապահովման գործում:
Հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից է, որում առկա ներուժը բացառիկ ազդեցություն է թողնում երկրում տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման, օտարերկրյա ներդրումների, ինչպես նաև տարածաշրջանի զարգացման վրա: Այս ոլորտում զբաղված են հազարավոր աշխատողներ, ովքեր պատվով են կատարում իրենց գործը: Նրանց քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերից մեկը:
Այսօր մոլորակն ապրում է մի այնպիսի ժամանակահատվածում, երբ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ինչպես բոլոր երկրների, այնպես և Հայաստանի տնտեսությունը զգալի կորուստներ է արձանագրում: Տնտեսական անկման կանխատեսումների ամբողջական պատկերը դեռևս տեսանելի չէ, կառավարությունների կողմից ձեռնարկած երկարատև միջոցառումները կամա թե ակամա զգալի բացասական ազդեցություն են ունենում ընդհանուր տնտեսական և սոցիալական բարեկեցության վրա (գործազրկության մակարդակի աճ և ընկերությունների սնանկացումներ): Սակայն մարդկությունը միասնական ուժերով կհաղթահարի այս համավարակը:
Հարգելի լեռնագործներ և մետալուրգներ, կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ արժանապատիվ աշխատանք, հանուն որի Հայաստանի լեռնագործների, մետաղագործների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպության ճյուղային հանրապետական միությունը հետևողական ջանքեր է գործադրում, մաղթում եմ առողջություն և բարեկեցություն` ձեզ և ձեր ընտանիքներին:
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ
10 Հուլիս, 2020
Համավարակը խորացնում է զբաղվածության ոլորտում առկա ճգնաժամը

Օրերս <Ինդուստրիալ Գլոբալ Յունիոն> միջազգային կազմակերպությունը COVID-19 համաճարակի և աշխատանքի շուկային վերաբերող հարցերի շուրջ կազմակերպել էր տեսահանդիպում, որին մասնակցում էին տարբեր երկրների՝ հանքարդյունաբերության, մեքենաշինության և քիմիայի արդյունաբերության ոլորտի արհմիութենական շուրջ 20 /Շվեցարիա,...
18 Հունիս, 2020
Հունիսի 21-ը նշվում է որպես Բուժաշխատողի օր
Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք
«Բուժաշխատողի օրվա» կապակցությամբ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, արհմիության անդամներին և համակարգի աշխատողներին մասնագիտական տոնի՝ <Բուժաշխատողի օրվա> կապակցությամբ, մաղթում հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ բուժաշխատողների սոցիալ-տնտեսական, նրանց բարեկեցիկ կյանքի պայմանների բարելավման ճանապարհին:
Նոր կորոնավիրուսի՝ Covid-19-ի համավարակը փոխել է մոլորակի կյանքը: Այս օրերին մարդկության ռեսուրսներն ուղղված են Covid-19-ի դեմ պայքարին, որի առաջնագծում իրենց առողջությունն ու կյանքը վտանգելով պայքարում են բուժաշխատողները:
Ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատում են շատ բարձր պատրաստվածությամբ բժիշկներ, ում համար գերակա շահը քաղաքացու առողջությունն է: Համավարակի ընթացքում նրանց աշխատանքն առավելագույնս արժևորվեց: Ցուցաբերելով քաջություն և համառություն բուժաշխատողներն ամիսներ շարունակ պայքարում են համաճարակի դեմ՝ արդարացիորեն արժանանալով կառավարության և հանրության բարձր գնահատանքին:
Բժշկի մասնագիտությունը ապրելակերպ է, որը պահանջում է մեծ նվիրում, հոգատարություն, ուշադրություն, և որ ամենակարևորն է՝ անսխալ աշխատանք: Համոզված եմ, որ բուժաշխատողների բարձր պրոֆեսիոնալիզմը հիմք կհնադիսանա ոլորտում իրականացվող բարեփոխումների համար, որոնք կապահովեն կյանքի որակի բարելավում, այն է՝ աշխատանքային պայմանների բարեկարգում և արժանապատիվ աշխատավարձ:
Կրկին շնորհավորում եմ բոլոր բուժաշխատողներին` մասնագիտական տոնի կապակցությամբ, ցանկանում ուժ, անսպառ բարություն, կամք ու տոկունություն, որպեսզի կարողանան միշտ բարձր պահել բուժաշխատողի պատիվը:
Լավագույն մաղթանքներով՝
Հայաստանի արհմիությունների
Կոնֆեդերացիայի նախագահ ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ
17 Հունիս, 2020
Էլեն Մանասերյան. «Աշխատանքային հարաբերություններում շատ հարցեր լուծվեցին կոլեկտիվ բանակցությունների միջոցով»

Արտակարգ դրության պայմաններում աշխատողների աշխատանքային իրավունքների խախտման, չվճարվող աշխատավարձերի, հարկադիր պարապուրդի պայմաններում գործատու-աշխատող աշխատանքային հարաբերություններում ծագած խնդիրների, ինչպես նաև Աշխատանքային օրենսգրքի բացերի և ոլորտում անհրաժեշտ փոփոխությունների շուրջ...