17 Հունիս, 2020
Էլեն Մանասերյան. «Աշխատանքային հարաբերություններում շատ հարցեր լուծվեցին կոլեկտիվ բանակցությունների միջոցով»
Արտակարգ դրության պայմաններում աշխատողների աշխատանքային իրավունքների խախտման, չվճարվող աշխատավարձերի, հարկադիր պարապուրդի պայմաններում գործատու-աշխատող աշխատանքային հարաբերություններում ծագած խնդիրների, ինչպես նաև Աշխատանքային օրենսգրքի բացերի և ոլորտում անհրաժեշտ փոփոխությունների շուրջ...
06 Մայիս, 2020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿԻ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
2020 թվականի մայիսի 9-ին նշվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը: Մեծ հաղթանակի ամենամյա տոնակատարությունն ԱՊՀ երկրներում կրում է համազգային բնույթ, հաղթանակ, որի գլխավոր հերոսները եղել և մնում են պատերազմին մասնակցած, իրենց սխրանքով անմահացած միլիոնավոր մարդիկ, ում առաջ մենք անհատուցելի պարտք ունենք։ Հենց նրանք են մեր ընդհանուր պատմության արդեն հեռու, բայց հերոսական էջերի այն գործող անձիք, ովքեր պարգևեցին մեզ այդ փառավոր հաղթանակը։ Ամբողջ առաջադեմ մարդկության համար նրանք պետք է լինեն բարոյական ուղեցույց և շարժիչ ուժ՝ խաղաղության համար մղվող պայքարում:
Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում իր արժանի ավանդն ունեցավ նաև հայ ժողովուրդը, որն Ավարայրից սկսած մինչև Սարդարապատ, Սարդարապատից Մեծ հայրենական ու բերդաքաղաք Շուշիի ազատագրումը իր քաջարի ռազմիկների անձնուրաց նվիրվածության ու աննախադեպ հաղթանակների շնորհիվ ստեղծեց ամուր ու հզոր երկիր:
Մայիսը մեզ պարգևել է ամենաթանկ հաղթանակները, նաև այն անխախտ համոզմունքը, որ օրհասական պահերին հայը կարող է համախմբվել, բռունցք դառնալ ու պաշտպանել հող հայրենին: Հաղթել ենք, քանի որ արդար է եղել մեր կռիվը, իսկ խիղճը` մաքուր:
Այսօր գնահատանքի ու երախտագիտության զգացումով գլուխ ենք խոնարհում այն քաջորդիների հիշատակի առաջ, ովքեր Մեծ հայրենականի և Արցախյան հերոսամարտի ժամանակ զոհաբերեցին իրենց կյանքը` հանուն ազատ և անկախ երկրում արժանապատիվ ապրելու իրավունքի: Մայիսյան հաղթանակները հայ ժողովրդի համար խաղաղություն և ազատություն բերող հաղթանակներ էին: Եվ այսօր, այս տեսանկյունից իմաստավորելով մեր պատմական հաղթանակները, այնքան թանկ գնով ձեռք բերված խաղաղությունը հնարավոր է պահպանել միայն մեր միասնությամբ ու համախմբվածությամբ:
Մայիսի 9-ը սրբազան ու պարտավորեցնող տոն է, սերունդների պատմական հաղթանակների միասնական տոն: Գլուխ խոնարհելով մեր հաղթանակների ճանապարհին հերոսաբար ընկածների անմար հիշատակի ու նաև այդ հերոսական իրադարձությունների վկա մեր վետերաների առաջ՝ պարտավոր ենք իրականություն դարձնել մեր երկրի ու ժողովրդի համար ապահով ու բարեկեցիկ ապագա ստեղծելու նրանց դարավոր երազանքը:
Շնորհավորելով Հաղթանակի տոնի առթիվ` բոլորին մաղթում եմ քաջառողջություն, թող մեր նախնիների սխրանքի շնորհիվ ձեռք բերած փառապանծ հաղթանակները զորավիգ լինեն մեզ՝ մեր խաղաղ և հուսալի վաղվա օրը կերտելու գործում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ
29 Ապրիլ, 2020
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի
ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև ամբողջ աշխարհում այս օրերին տիրող իրավիճակը, որը ստեղծվել է COVID -19 համաճարակի տարածման կանխարգելման հետևանքով, աներևակայելի վնասներ է հասցրել աշխատաշուկային:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան համոզված է, որ համերաշխությամբ և սոցիալական համագործակցությամբ հնարավոր է հաղթահարել ծագած խնդիրները և ստեղծել նոր հնարավորություններ` կիրառելով սոցիալական գործընկերության սկզբունքները:
Միահամուռ ուժերով և հաստատուն քայլերով պետք է գնալ առաջ` միաժամանակ պատրաստվելով համաճարակի հնարավոր գալիք անակնկալներին:
Այս ճգնաժամի պայմաններում, երբ կյանքը մասնակիորեն դադարեց, ոմանք կորցրեցին աշխատանքը և եկամուտները նվազեցին, հատկապես տուժեցին միջին խավը, ցածր, օրավարձով վարձատրվող անպաշտպան աշխատողները:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում է այն գործատուներին, որոնք կարողացան տնտեսական այս ծանր ճգնաժամին պահպանել աշխատողների աշխատատեղերն ու աշխատավարձերը:
Հատկապես համաճարակի տարածման կանխարգելման օրերին յուրաքանչյուր աշխատող պետք է աշխատի իր առողջության համար անվտանգ միջավայրում` ապահովված լինելով համաճարակի կանխարգելման կանոններով ամրագրված պայմաններով, ինչպես նաև բոլոր աշխատողների համար պետք է պահպանվի կոլեկտիվ բանակցություններ իրականացնելու հնարավորությունը, արժանապատիվ աշխատանքը և բացառվի աշխատավայրերում կին և տղամարդ աշխատողների միջև խտրականությունը:
Այսօր՝ մայիսմեկյան այս տոնական օրը, որքան էլ շատ լինեն մեր առջև ծառացած խնդիրները, մենք հավատում ենք մեր աշխատողների անկոտրում կամքին և աշխատասիրությանը, ապագայի նկատմամբ ունեցած լավատեսությանը:
Աշխատանքի օրվա առթիվ ողջունում ենք բոլոր աշխատողներին, հատկապես նրանց, ովքեր ներգրավված են համաճարակի կանխարգելման աշխատանքներին և գտնվում են պայքարի առաջին գծում:
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ
29 Ապրիլ, 2020
Եթե մարդը մարտի 16-ից հետո կորցրել է աշխատանքը, չի կարող վիճարկել իր աշխատանքից ազատվելու հրամանը. նոր օրենքը չի լուծում խնդիրը
Արտակարգ դրության ժամանակաշրջանում աշխատողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններում ստացվող դիմումներն ու ահազանգերն ավելացել են: Բողոքներ ունեն նաև գործատուները:
«Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի» ուսումնական կենտրոնի ղեկավար, իրավաբան Էլեն Մանասերյանը Lragir.am-ի հետ զրույցում ասում...
27 Ապրիլ, 2020
Ապրիլի 28-ը Աշխատավայրում անվտանգության և առողջության համաշխարհային օր
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ), աշխատանքի անվտանգությունը համարելով աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնական ուղղություններից մեկը, 2003 թվականից ի վեր ապրիլի 28-ը հայտարարել է Առողջ և անվտանգ աշխատանքի համաշխարհային օր, որը նշվում է աշխարհի հարյուրից ավելի երկրներում: Օրվա ...