Երևան, 21.11.2024
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

19 Նոյեմբեր, 2018

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

  2018թ. նոյեմբերի 16-ին Ազգային ժողովի նիստի օրակարգում ընդգրկված «Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ չընդունվեց:

12 Նոյեմբեր, 2018

Անահիտ Ասատրյանի հարցազրույցը օրենքի փոփոխության նախագծի վերաբերյալ

«Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի և ​ստեղծված իրավիճակի շուրջ զրուցում են Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը և «Կոմունա» սոցիալ-մշակութային պլատֆորմի մասնակից Զառա Հարությունյանը։   ...

30 Հոկտեմբեր, 2018

«Հարկավոր է համալրել արհմիությունները, համախմբվել և գործել»

«Հարկավոր է համալրել արհմիությունները, համախմբվել և գործել»

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան երկրի ամենազանգվածային միություններից մեկն է, որին վերջին տարիներին անդամակցում են նաև երիտասարդներ: Սա պարտավորեցնում է արհմիություններին լիարժեք պաշտպանել երիտասարդ աշխատողների իրավունքներն ու շահերը, աջակցել նրանց նախաձեռնություններին ու մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը:...

26 Հոկտեմբեր, 2018

Բրյուսելում կայացավ Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 13-րդ նիստը

  Հոկտեմբերի 22-ին Բրյուսելում  կայացավ Համաեվրոպական տարածաշրջանային  խորհրդի գործադիր  կոմիտեի 13-րդ  նիստը, որտեղ քննարկվեց  Եվրոպայում  և Կենտրոնական Ասիայում  աշխատավարձի  վճարման իրավիճակը, կարևորվեց Արևելյան  Եվրոպայի երկրներում  աշխատավարձի չափը նվազագույն մակարդակի հասցնելու անհրաժեշտությունը,  Արևելյան և Արևմտյան Եվրոպայի երկրների աշխատավարձերի  չափերը մոտեցնելու, ինչպես նաև աշխատավարձի  շուրջ  տարվող  բանակացությունների  վերականգնման և անցկացման  ուղղությամբ արհմիությունների  ռազամավարության  վերաբերող հարցերը:

  Եվրոպայում և Կենտրոնական Ասիայի երկրներում աշխատավարձերի հարցի շուրջ ելույթ ունեցավ ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը:

  Նիստում քննարկվեցին նաև բազմաթիվ այլ հարցեր:

18 Հոկտեմբեր, 2018

Միջազգային սեմինար Աղվերանում

Միջազգային սեմինար Աղվերանում

Աշխատանքի Միջազգային Կազմակերպության աջակցությամբ ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնը հոկտեմբերի 15-16 Աղվերանում կազմակերպել էր սեմինար՝ «Աշխատանքի վարձատրության ձևավորման հարցերը» թեմայով:  Սեմինարի աշխատանքներին ակտիվ մասնակցում էին Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի,...

18 Հոկտեմբեր, 2018

«Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին լրամշակված նախագծի քննարկումը շարունակվում է

«Արհեստակցական միությունների մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ կատարելու մասին լրամշակված նախագծի քննարկումը շարունակվում է

  Հոկտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին լրամշակված նախագիծը:   Քննարկմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ...

08 Հոկտեմբեր, 2018

Հոկտեմբերի 7-ն արժանապատիվ աշխատանքի օրն է

Հոկտեմբերի 7-ն արժանապատիվ աշխատանքի օրն է

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. «Հոկտեմբերի 7-ն արժանապատիվ աշխատանքի օրն է: Արհմիությունների միջազգային համադաշնությունը հոկտեմբերի 7-ը հայտարարել է արժանապատիվ աշխատանքի միջազգային...