Երևան, 26.03.2023
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

07 Ապրիլ, 2022

ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը և Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիան համատեղ հայտարարում են նորաբաց Առաջնորդության Դպրոցի ընդունելություն։ Մենք վստահ ենք, որ ուժեղ և նորարար առաջնորդների սերունդը վաղվա օրվա գրավականն է։   ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ Եթե փնտրում ես նոր գիտելիքներ և արժեքավոր հմտություններ ձեռք բերելու...

29 Մարտ, 2022

Գայ Ռայդեր. «Աշխատանքային օրենսգիրքն անիմաստ է, եթե գործնականում չի պահպանվում»

Գայ Ռայդեր. «Աշխատանքային օրենսգիրքն անիմաստ է, եթե գործնականում չի պահպանվում»

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) աշխատանքային հարաբերությունների կարգավորման հարցերով զբաղվող ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատությունն է։ 2022թ. փետրվարի 22-24-ն ԱՄԿ-ն առցանց անցկացրել էր «Հանուն մարդակենտրոն վերականգնման» միջազգային ֆորումը (Global Forum for a Human-centred Recovery): Այն նպատակ ուներ բարձրացնելու միջազգային արձագանքի...

07 Մարտ, 2022

Սիրելի կանայք

 

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ:

Ձեր՝ հոգատար մոր, սիրող կնոջ, հայրենի օջախի անձնուրաց պահապանի ջանքերի շնորհիվ է, որ կայուն է մնում հայ ընտանիքը, հաղթահարվում են ամենօրյա դժվարությունները և իրականություն դառնում բոլորիս երազանքները:

Մաղթում եմ ձեզ գարնանային վառ տրամադրություն, բարություն և երջանկություն: Թող սերն ու խաղաղությունը լինեն  ձեր կյանքի  մշտական  ուղեկիցը:

Եղեք միշտ նախաձեռնող, գեղեցիկ ու հմայիչ, սիրով ու ջերմությամբ շրջապատված:

 

ՀԱՄԿ նախագահ՝                                   ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ

07 Մարտ, 2022

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

07 մարտի, 2022թ.

ք. Երևան

 

ԵՄ-ՀՀ «ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ»

366-րդ հոդվածով նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի արհմիությունների ներկայացուցիչ անդամների ընտրության  արդյունքների մասին

 

Հայաստանի արհմիությունների  կոնֆեդերացիայի նիստերի դահլիճում 2022թ. մարտի 4-ին տեղի ունեցավ  մրցույթ «ԵՄ-ՀՀ  «Համապարփակ  և ընդլայնված  գործընկերության     Համաձայնագրի» 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական  հասարակության պլատֆորմի արհմիությունների   մասով   հայաստանյան  կազմի ձևավորման»» Կարգի համաձայն:

Մրցույթին մասնակցում էին ընտրական հանձնաժողովի 22 անդամներից 19-ը:

Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել երեք թեկնածուներ:

Ղեկավարվելով վերոնշյալ Կարգի 7-րդ մասի  4-րդ կետով՝ ընտրական հանձնաժողովը բաց քվեարկությամբ որոշեց Պլատֆորմում փոխարինող անձանց համար հայտարարել լրացուցիչ մրցույթ նույն պայմաններով:

Ընտրական հանձնաժողովը բաց քվեարկությամբ իր կազմից ընտրեց հաշվիչ հանձնաժողով՝

Շմավոն Մկրտչյան – նախագահ

Սրապիոն Առաքելյան – անդամ

Լիլիթ Կարապետյան - անդամ

Մրցույթն անցկացվեց փակ գաղտնի քվեարկությամբ: Քվեատուփում առկա քվեաթերթիկներից մեկը ճանաչվեց անվավեր:

Քվեարկության արդյունքում երեք թեկնածուներն էլ  ստացան անցողիկ միավորներ /բալ/:

Մասնավորապես,

Աննա Բարիկյան  -ներկայացված  ՀԱՄԿ-ի աշխատակազմի արհեստակցական կազմակերպության կողմից - 84 բալ

Տիրուհի Նազարեթյան - ներկայացված Ագրոարդի համակարգի աշխատողների արհմիությունների ՃՀՄ կողմից - 82 բալ

Արսեն Իգիթյան - ներկայացված Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային  ծառայությունների արհմիությունների ՃՀՄ կողմից - 79 բալ

Ընտրական հանձնաժողովը միաձայն հաստատեց քվեարկության արդյունքները:

20 Փետրվար, 2022

ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու մրցույթի հրավեր

ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու մրցույթի հրավեր

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (այսուհետ` ՀԸԳՀ) 366-րդ հոդվածի համաձայն նախատեսվում է ձևավորել Քաղաքացիական հասարակության պլատֆորմ (այսուհետ` ՔՀՊ)` կազմված Եվրոպական միության քաղհասարակության, այդ թվում` Եվրոպական տնտեսական և սոցիալական...

18 Փետրվար, 2022

2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (այսուհետ` ՀԸԳՀ) 366-րդ հոդվածի համաձայն նախատեսվում է ձևավորել Քաղաքացիական հասարակության պլատֆորմ (այսուհետ` ՔՀՊ)` կազմված Եվրոպական միության քաղհասարակության, այդ թվում` Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի ներկայացուցիչներից և Հայաստանի Հանրապետության քաղհասարակության, այդ թվում` Հայաստանում գործող արհմիութենական և գործատուների կազմակերպությունների  ներկայացուցիչներից:

 

Մանրամասն կարդալ այստեղ

07 Փետրվար, 2022

Անպատասխան մնացած հարց

 2022 թվականի հունվարի 20-ին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը դիմել էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին ՊՇՌ հետազոտությունների դիմաց աշխատողներին փոխհատուցելու հարցի պարզաբանման  համար, քանի որ  հստակեցված չէ, թե ո՞ր մարմինը պետք...