Երևան, 21.11.2024
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

01 Ապրիլ, 2016

Բրյուսելում կայացավ Պանեվրոպական տարածքային խորհրդի նիստը

Բրյուսելում կայացավ Պանեվրոպական տարածքային խորհրդի նիստը

  2016թ.  մարտի  21-ին  Բրյուսելում  կայացավ  Պանեվրոպական տարածքային  խորհրդի գործադիր  կոմիտեի  9-րդ  նիստը,  որին  մասնակցում էր  Եվրոպական  երկրների  արհմիությունների  շուրջ  100  ներկայացուցիչ: Նիստը  վարում էր  Պանեվրոպական տարածքային խորհրդի նախագահ  Իրակլի  Պետրիաշվիլին:  ...

31 Մարտ, 2016

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  2016 թ. մարտի 30-ին տեղի ունեցավ ՀԱՄԿ-ի խորհրդի նիստը, որտեղ  ներկայացվեց ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանի տարեկան  հաշվետվությունը  2015 թ.   գործունեության  մասին:   Նիստի ընթացքում լսվեց նաև ՀԱՄԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Արաքսյա Ավագյանի ՀԱՄԿ-ի 2015 թ. բյուջեի կատարողականի մասին,  ինչպես  նաև ՀԱՄԿ-ի...

30 Մարտ, 2016

Առողջապահության ոլորտի աշխատողների հերթական սեմինարը

Առողջապահության ոլորտի աշխատողների հերթական սեմինարը

  ՀԱՄԿ-ի Ուսումնահետազոտական կենտրոնի աջակցությամբ Առողջապահության աշխատողների ճյուղային հանրապետական միության ակտիվի համար 2016թ. մարտի 29-ին ՀԱՄԿ-ի դահլիճում կազմակերպվեց սեմինար՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ:   Սեմինարը վարում էր ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական...

29 Մարտ, 2016

Սեմինար ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ

Սեմինար ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ

  2016թ. մարտի 24 - ին ՀԱՄԿ Ուսումնահետազոտական կենտրոնի աջակցությամբ ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների ճյուղային արհմիությունը կազմակերպեց սեմինար, որին մասնակցում էին ՝ ՀՀ ԿԲ, Ակբա – Կրեդիտ Ագրիկոլ, Ամերիա, Պրոմեթեյ, Կոնվերս, Ինեկո, Անելիք, Արմսվիս, Հայբիզնես, ՎՏԲ Հայաստան, Հայէկոնոմ բանկերի, Հայինկասացիայի,...

03 Մարտ, 2016

Ս Ի Ր Ե Լ Ի    Կ Ա Ն Ա Յ Ք 

 

   Հայաստանի  արհմիությունների կոնֆեդերացիան ի սրտե շնորհավորում  է  ձեզ  Կանանց  տոնի` մարտի 8-ի  առթիվ:
   Մաղթում եմ ձեզ երջանկություն, բարեկեցություն, բարձր տրամադրություն ու հավատ: Թող սերն ու հոգեկան անդորրը լինեն ձեր կյանքի մշտական ուղեկիցները:
   Եղեք միշտ  գեղեցիկ ու հմայիչ, սիրով ու ջերմությամբ շրջապատված:

 

 

Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ` Էդուարդ Թումասյան

03 Մարտ, 2016

Արհմիութենական. Պետությունը պետք է ավելի արդյունավետ ստուգի աշխատանքի անվտանգությունը

Հայաստանում պետությունը պետք է ավելի արդյունավետ ստուգի աշխատանքի անվտանգությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը: Նա հիշեցրեց, որ Հայաստանն Աշխատանքի միջազգային կազմակերպության N 81 Կոնվենցիայի կողմ է (Առեւտրում եւ արդյունաբերության...

01 Մարտ, 2016

Տեղի ունեցավ Հայաստանի կրթության և գիտության Ճյուղային միության համագումարը

Տեղի ունեցավ Հայաստանի կրթության և գիտության Ճյուղային  միության  համագումարը

2016 թվականի փետրվարի 26-ին տեղի ունեցավ Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 4-րդ համագումարը, որի աշխատանքերին մասնակցում էր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը: Համագումարին  ներկա տարածքային, քաղաքային և արհեստակցական ...