Երևան, 06.12.2024
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

29 Հուլիս, 2015

Աշխատաժամանակի /աշխատանքի և հանգստի/ ռեժիմի առանձնահատկությունները օդի +40 աստիճանի ցելսիուսից բարձր կամ -10 աստիճան ցելսիուսից ցածր ջերմաստիճանի պայմաններում

Պարզաբանում է ՀԱՄԿ-ի աշխատակազմի  իրավաբանական բաժնի պետ Միքայել  Փիլիպոսյանը   Համաձայն Հայաստանի Հանարպետության Աշխատանքային  օրենսգրքի 153-րդ   հոդվածի հաշվի առնելով աշխատանքի պայմանները,   աշխատանքային  օրվա  ընթացքում աշխատողներին  կարող է  տրամադրվել  հատուկ  ընդմիջում:  Հատուկ ...

28 Հուլիս, 2015

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆԻ  ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

  Հայաստանի  արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Հայաստանի Հանրապետության  երկաթուղու և կապի աշխատողների  արհեստակցական կազմակերպությունների  ճյուղային հանրապետական միությանը, համակարգի աշխատողներին, արհմիության անդամներին մասնագիտական տոնի`պետության համար կարևորագույն ոլորտի`  երկաթուղայինի օրվա կապակցությամբ, մաղթում` քաջ առողջություն, հաջողություններ,  նորանոր ձեռքբերումներ,   անխափան աշխատանք, անվտանգ երթևեկություն:                                                                                                                   

 

Լավագույն մաղթանքներով`

Հայաստանի արհմիությունների

կոնֆեդերացիայի նախագահ                           Էդուարդ  Թումասյան

03.08.2015թ.

24 Հուլիս, 2015

35% կայուն աղքատությունը կայուն մեծամասնությանն ի՞նչ անի

35% կայուն աղքատությունը կայուն մեծամասնությանն ի՞նչ անի

  2013թ. սեպտեմբների 3-ին հանկարծակի մտանք Եվրասիական տնտեսական միություն, իսկ սեպտեմբերի 4-ին ձևավորվեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը՝ ելնելով իրավունքի գերակայության սկզբունքից և մի ամբողջ շարք այլ հիմնարար սկզբունքների ապահովման անհրաժեշտությունից:

  Հոդվածն ամբողջությամբ կարդալ այստեղ lragir.am

17 Հուլիս, 2015

«Նաիրիտ»-ի արհմիության նախագահը բացատրում է, թե ինչու են նաիրիտցիները պահանջում բոլորի գումարները վճարել միասին:   Կարդալ հոդվածը այստեղ

17 Հուլիս, 2015

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

ՀԱՆՔԱԳՈՐԾԻ ԵՎ  ՄԵՏԱԼՈՒՐԳԻ  ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

  Հայաստանի  արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Հայաստանի Հանրապետության  լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների  ճյուղային հանրապետական միությանը, համակարգի աշխատողներին, արհմիության անդամներին մասնագիտական տոնի` Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ, մաղթում` առողջություն, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, հաջողություններ` ի նպաստ Հայաստանի տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող հանքարդյունաբերության ոլորտների զարգացմանը,  հանուն երկրի բարգավաճմանը և մեր ժողովրդի բարեկեցությանը:

 

 

Լավագույն մաղթանքներով`

 

Հայաստանի արհմիությունների 

կոնֆեդերացիայի նախագահ                     Էդուարդ  Թումասյան

19.07 2015թ.

03 Հուլիս, 2015

Տեղեկատվություն

Տեղեկատվություն

  Հուլիսի 1-ին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը հանդիպեց Ավստրիայի աշխատանքի ֆեդերալ պալատի ներկայացուցիչ Գեռնոտ Միտերի հետ:   Ողջունելով հյուրին պարոն Թումասյանը գոհունակություն  հայտնեց Հայաստանի կառավարության, արհմիությունների և  գործատուների միջև  սոցիալական  գործընկերության խորացման և  զարգացման նպատակով ...

01 Հուլիս, 2015