Երևան, 06.12.2024
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

01 Նոյեմբեր, 2014

Հղիների իրավունքները ոտնահարվում են

Չնայած պետությունը տարիներ առաջ որդեգրել է ծնելիությունը խթանելու քաղաքականություն, բայց այսպես կոչված հղիների մասին օրենքի փոփոխությունից հետո կստացվի հակառակը, այսօր ասել է իրավաբան Միքայել Փիլիպոսյանը: Նրա կարծիքով, բողոքի ակցիաներով ոչինչ չի փոխվի, իսկ դրա վկայությունը ՙՊարտադիր կուտակային կենսաթոշակի՚ դեմ պայքարն է: Օրենքի...

16 Հոկտեմբեր, 2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՐՑԱՆԱԿԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  Ա.ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՐՑԱՆԱԿԻՆ

     2014 թ. հոկտեմբերի 5-ին Ալ.Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կայացավ Համազգային վստահություն հասարակական կազմակերպության «Տարվա լավագույն հանրային ծառայող, տարվա լավագույն ապրանքանիշ» մրցանակաբաշխությունը, որտեղ Հայաստանի էլեկտրացանցերի արհկոմի նախագահ Արտյոմ Մուրադյանը...

06 Հոկտեմբեր, 2014

ՈՒՂԵՐՁ

Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ

 

   Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան 2008 թվականից հոկտեմբերի 7-ը հռչակել է Արժանապատիվ աշխատանքի միջազգային օր և նշում է, որ ցանկացած երկրի կայուն զարգացումը, տնտեսական աճը հնարավոր չէ առանց արժանապատիվ աշխատանքի ապահովման:

   Հոկտեմբերի 7-ին` Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հանդես է գալիս արժանապատիվ աշխատանքի ապահովման պահանջով, քանի որ այսօր յուրաքանչյուր աշխատողի երազանքն է ունենալ ապահով, արժանապատիվ աշխատանք և դրան համապատասխան աշխատավարձ:

Արժանապատիվ աշխատանքը ենթադրում է ոչ միայն բնակչության զբաղվածություն, այլև աշխատանքային արդար վարձատրություն, որոնք էլ հանդիսանում են թե Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի և թե Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի գործունեության առանցքային հարցերը:

   Ուստի ՀԱՄԿ-ը կոչ է անում անդամ կազմակերպություններին հետևողականորեն բարձրացնել արհմիութենական կազմակերպությունների դերը, ինչպես նաև արհմիությունների շարքերն ընդլայնել երիտասարդներով:

   ՀԱՄԿ-ը համոզված է, որ արհմիությունների համերաշխ գործունեությունը կխթանի արհմիութենական շարժման առաջընթացին և հանրության շրջանում նրա դերի, աշխատողների արժանավայել կենսամակարդակի բարձրացմանը, ինչպես նաև աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների ապահովմանը:

   ՀԱՄԿ-ը միաժամանակ լիահույս է, որ արհմիության անդամները ունենալով երաշխավորված աշխատանք, կդրսևորի բավարար ճկունություն` աշխատաշուկայում իր գիտելիքն ու կարողությունն անկաշկանդ իրականացնելու համար:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ

05 Հոկտեմբեր, 2014

01 Հոկտեմբեր, 2014

Աշխատանքային քննարկում ՀԱՄԿ-ում

Աշխատանքային քննարկում ՀԱՄԿ-ում

   2014 թ. հոկտեմբերի 1-ին Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայում տեղի ունեցավ քննարկում <ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին> ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային հանրապետական միությունների եւ ՀԱՄԿ-ի աշխատակազմի բաժինների կողմից ներկայացված առաջարկությունների...

27 Սեպտեմբեր, 2014

Արհմիություններն ու գենդերային հավասարությունը

     2014 թ.սեպտեմբերի 23-25 Աղվերանում կայացավ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած  <ԱՄԿ-ի սոցիալական կոնվենցիաները  և կոլեկտիվ բանակցությունները> թեմայով սեմինար: Սեմինարին մասնակցում էին Արհմիությունների միջազգային կազմակերպության խորհրդական Օլգա Նիկոլայեն Բելգիայից, Աշխատանքի միջազգային կազմակերպության...

19 Սեպտեմբեր, 2014

Ոչ ֆորմալ տնտեսությունը արհմիությունների քննարկումների կիզակետում

Ոչ ֆորմալ տնտեսությունը  արհմիությունների քննարկումների կիզակետում

    2014 թ. սեպտեմբերի 17-19-ը Երևանի <Կոնգրես> հյուրանոցում  Աշխատանքի միջազգային  կազմակերպությունն /ԱՄԿ/ ու  Արհմիությունների միջազգային  կոնֆեդերացիան /ԱՄԿ/ համատեղ անցկացրեցին  <Ոչ ֆորմալ  տնտեսություն. արհմիությունների գործունեության քաղաքակնությունը> թեմայով տարածաշրջանային եռօրյա սեմինար, որին ...