Երևան, 06.12.2024
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

26 Սեպտեմբեր, 2015

Սեմինար Ծաղկաձորում

Սեմինար Ծաղկաձորում

  Արհմիությունների Միջազգային Կոնֆեդերացիայի, Պան-Եվրոպական Տարածաշրջանային Խորհրդի աջակցությամբ ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնը սեպտեմբերի 25-26 Ծաղկաձորի «Ծաղկահովիտ» հյուրանոցում կազմակերպել էր սեմինար՝ «Իրավական ասպեկտները սկզբնական արհմիութենական կազմակերպություններում» թեմայով:   Սեմինարի աշխատանքներին...

18 Սեպտեմբեր, 2015

Հարցման կարգով և ՀԱՄԿ-ի գործկոմի 2015թ. օգոստոսի 26-ի արձանագրություն N 13-2 որոշմամբ

 

   ՀԱՄԿ-ի   պատվոգրով   պարգևատրվել է`

   Մայրամ  Գասպարյանը,  Կոմունալ – բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության  գլխավոր հաշվապահ,  արհմիութենական երկարամյա ակտիվ գործունեության և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ:

26 Օգոստոս, 2015

«Հարավկովկասյան երկաթուղիների» արհմիության նախագահը դատի է տվել ընկերության գլխավոր տնօրեն Ռեբեցին

  «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի արհմիության նախագահ Աշոտ Խլղաթյանը դատական հայց է ներկայացրել ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի դեմ: Բանն այն է, որ «Հարավկովկասյան Երկաթուղիներ» ընկերությունում տևական ժամանակ է՝ շատ լուրջ խնդիրներ կան աշխատակիցների իրավունքների ոտնահարման հետ կապված: Ընկերությունը,...

13 Օգոստոս, 2015

Հանրապետական կոլեկտիվ պայմանագիր

...

07 Օգոստոս, 2015

Հանրապետական  կոլեկտիվ պայմանագիրը՝

 սոցիալական  գործընկերության  երաշխիք

 

  2015 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի Հանրապետության  կառավարությունը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան և Հայաստանի գործատուների հանրապետական  միությունը՝ ՀՀ աշխատանքային  օրենսգրքի համաձայն, ստորագրել են Հանրապետական  կոլեկտիվ  պայմանագիր, որով սահմանվում են  սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման լրացուցիչ երաշխիքներ և Կողմերի համատեղ գործողությունները դրանց իրականացման համար:

  Պայմանագիրը ստորագրել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը եւ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

  Կոլեկտիվ պայմանագիրը կնպաստի սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կայուն զարգացմանը` ուղղված երկրում զբաղվածության արդյունավետ ապահովմանը, արժանապատիվ աշխատանքի խրախուսմանը, սոցիալական գործընկերության և համերաշխության կայացմանն ու զարգացմանը:

  Պայմանագիրը միտված է նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտներում քաղաքականության մշակման և իրականացման գործընթացներում սոցիալական գործընկերների հնարավորինս լայն մասնակցության ապահովմանը, ինչպես նաև գործատուների  և  արհմիությունների ինստիտուցիոնալ  և  գործառնական կարողությունների զարգացմանը:

  Պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով, նախատեսվում է ձևավորել եռակողմ հանձնաժողով` կողմերի ներկայացուցիչների հավասար թվաքանակով:

  Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը կգործի երեք տարի ժամկետով:

05 Օգոստոս, 2015

Հարցման կարգով և ՀԱՄԿ-ի գործկոմի 2015թ. օգոստոսի 5 -ի արձանագրություն N 13 որոշմամբ

   ՀԱՄԿ-ի   պատվո  կրծքանշանով  պարգևատրվել է`

 

   Սուրեն Մարտիրոսյանը,  - << Էլեկտրոնային ոլորտի աշխատողների արհմիություն>> արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ` Լենինականի ռեզիստրներ գործարանի  արհմիության նախկին նախագահ , արհմիութենական  երկարամյա ակտիվ գործունեության և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:

03 Օգոստոս, 2015

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

  Հայաստանի  արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Շինարարության և շինանյութերի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների  ճյուղային հանրապետական միությանը, համակարգի աշխատողներին, արհմիության անդամներին մասնագիտական տոնի` Շինարարի օրվա կապակցությամբ, մաղթում աշխատանքային և ստեղծագործական նորանոր հաջողություններ, առողջություն և անսպառ եռանդ, ի նպաստ Հայաստանի քաղաքաշինության բնագավառի զարգացման գործում ունեցած ակտիվ մասնակցության համար:

 

Լավագույն մաղթանքներով`

Հայաստանի արհմիությունների

կոնֆեդերացիայի նախագահ                     Էդուարդ  Թումասյան

08.օգոստոսի 2015թ.