Երևան, 21.11.2024
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

09 Մայիս, 2019

ՀԱՄԿ-ը նշեց Հաղթանակի օրը

ՀԱՄԿ-ը նշեց Հաղթանակի օրը

  Այսօր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մայիսյան Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք  մատուցեց Անհայտ զինվորի հուշահամալիրի մոտ:   Մայիսի 9-ը ամենուրեք ոգեկոչվում է խանդավառությամբ, սիրով և հարգանքով, սա տոնն է, որը խորհրդանշում է  Հայրենական մեծ պատերազմի ավարտը և  մարդկության...

06 Մայիս, 2019

Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստում

Հանրապետական եռակողմ հանձնաժողովի  հերթական  նիստում

  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մայիսի 3-ին կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Հայաստանի գործատուների միության և կառավարության ներկայացուցիչներ:   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կարևորեց...

01 Մայիս, 2019

ՀԱՄԿ-ը նշեց Աշխատանքի օրը

ՀԱՄԿ-ը նշեց Աշխատանքի օրը

  Մայիսի 1-ին՝ Աշխատանքի օրը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան և նրան անդամակցող 19 ճյուղային հանրապետական միությունների արհմիութենական կազմակերպությունների ներկայացուցիչներ «Արժանապատիվ աշխատանք, արժանապատիվ  կյանք, սոցիալական արդարություն», «Ուժեղ արհմիություն, ուժեղ քաղաքական  հասարակություն»,...

29 Ապրիլ, 2019

ՄԱՅԻՍՄԵԿՅԱՆ ԵՐԹ

 

  Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիան 2019թ․ մայիսի 1-ին ժամը 13:00-15:00 կազմակերպում է աշխատավորների մայիսմեկյան երթ` նվիրված Աշխատանքի օրվան:
 Երթուղին` Թումանյան փողոց - Հյուսիսային պողոտա խաչմերուկից՝ Հյուսիսային պողոտա - Աբովյան փողոց - Հանրապետության Հրապարակ - Վ. Սարգսյան փողոց - Ստ. Շահումյանի անվան հրապարակ - Վ. Սարգսյան փողոց - Հանրապետության Հրապարակ:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գործադիր կոմիտե   

29 Ապրիլ, 2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

 

  Հարգելի աշխատավորներ


  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Աշխատանքի օրվա առթիվ, մաղթում արժանապատիվ աշխատանք` հանուն ձեր ընտանիքների բարեկեցության և Հայաստանի Հանրապետության զարգացման:

  Ավանդության համաձայն մայիսմեկյան տոնը աշխարհի բոլոր արհմիությունների կողմից նշվում է որպես աշխատողների համերաշխության օր: Այդ օրը արհմիություններն արտահայտում են իրենց վճռականությունն ու համերաշխությունը սոցիալական արդարության համար մղվող պայքարում:

  2019 թվականը առանձնահատուկ տարի է արհմիությունների  համար: Այս տարի Աշխատանքի միջազգային կազմակերպությունը /ԱՄԿ/ տոնում է իր 100-ամյա գործունեությունը` գլոբալ երկխոսություն ծավալելով արժանապատիվ աշխատանքի և արդարացի գլոբալիզացիայի վերաբերյալ: ԱՄԿ-ն կոչ է անում միավորվել բոլոր նրանց, ովքեր հանդես են գալիս մարդկանց բարեկեցությանն ուղղված հավասարակշռված և կայուն քաղաքականության օգտին:

  Հայաստանի արհմիությունների  կոնֆեդերացիան նույնպես  միանալով  հոբելյանական տոնակատարությանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը պետք է նպատակաուղղված լինի սոցիալական արդարության առաջընթացին, արժանապատիվ աշխատանքի ապահովման համար լրացուցիչ ներդրումների ուղղորդմանը:

  Աշխատանքի օրվա առթիվ ՀԱՄԿ-ը կրկին շնորհավորում է արհմիության անդամներին, բոլոր աշխատողներին, մաղթում արժանապատիվ աշխատանք,  Հայաստանի շենացման վերընթաց ուղին կերտելու հաստատակամություն, ուժ ու եռանդ:

 

  Հայաստանի արհմիությունների
  կոնֆեդերացիայի  նախագահ                  ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ

25 Ապրիլ, 2019

2019թ. Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման համաշխարհային օրվա օրակարգն է «Աշխատանքի անվտանգությունն ու առողջության պահպանումը և աշխատանքի ոլորտի ապագան»

  Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ապրիլի 28-ը հայտարարվել է  որպես  Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման  համաշխարհային օր,  որի նպատակն է հանրության ուշադրությունը ուղղել աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման խնդիրներին։   Վերջին ժամանակաշրջանում ամբողջ աշխարհում խորը փոփոխություններ...

25 Ապրիլ, 2019

ՀԱՄԿ-ը հարգեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

ՀԱՄԿ-ը հարգեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

 2019 թվականի ապրիլի 24-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան այցելեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց 1915 թվականին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան 1,5 միլիոն հայերի հիշատակին:   ...