Երևան, 21.11.2024

Կայքի հին տարբերակը

ՀԱՄԿ-ի հյուրն էր Կրթության արհմիությունների Եվրոպական կոմիտեի տնօերն Սյուզան Ֆլոկեն

ՀԱՄԿ-ի հյուրն էր Կրթության արհմիությունների Եվրոպական կոմիտեի տնօերն Սյուզան Ֆլոկեն

ՀԱՄԿ-ի  նախագահ Էդուարդ Թումասյանը նոյեմբերի 28-ին հանդիպեց Կրթության արհմիությունների Եվորպական կոմիտեի /ETUCE/ տնօրեն Սյուզան Ֆլոկենի հետ: Կոմիտեի կազմի մեջ են  մտնում  Եվրոպայի 50 երկրների 132 կրթության արհմիություններ 11 միլիոն անդամներով:

Հանդիպմանը ներկա էին ՀԱՄԿ-ի  նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, ՀՀ Կրթության  և գիտության աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Գրիգոր Ղարիբյանը և ՀԱՄԿ-ի կազմակերպաուսումնական կենտրոնի ղեկավար Էլեն Մանասերյանը:

   Հանդիպման ընթացքում Է. Թումասյանը հյուրին ծանոթացրեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կառուցվածքին, իսկ Բ. Խարատյանը ներկայացրեց  ՀԱՄԿ-ի գործունեության առաջնահերթությունները:

  Գ.Ղարիբյանն իր խոսքում անդրադարձավ ՀՀ Կրթության և գիտության աշխատողների ՃՀՄ-ի  և Կրթության արհմիությունների Եվրոպական կոմիտեի համագործակցությանը նշելով, որ վերջինիս  նորարարական գաղափարներն ու աշխատաոճը փորձի փոխանակման ընդլայնման առումով մեծ նշանակություն ունի ՃՀՄ-ի համար: 

  Տիկին Սյուզան Ֆլոկենն իր խոսքում կարևորեց կրթության ոլորտի երիտասարդների շրջանում արհմիությունների հեղինակության բարձրացմանն ուղղված քայլերը, որպեսզի վերջիններս  հետաքրքրված լինեն արհմիությունների աշխատանքով և ձգտեն անդամակցել արհեստակցական միություններին: Նա ներկայացրեց այդ  ուղղությամբ իրականացվող  ծրագրի մանրամասները:

 Կողմերը քննարկեցին նաև հնարավոր համագործակցության և ՀԱՄԿ-ի աշխատանքներում Կրթության արհմիությունների Եվրոպական կոմիտեի փորձի արդյունավետ կիրառման վերաբերող հարցերը:

 Հանդիպման ավարտին երկուստեք շնորհակալություն հայտնեցին ջերմ հանդիպման և միմյանց գործունեությանը ծանոթանալու համար: