Երևան, 21.11.2024

Կայքի հին տարբերակը

Նաիրիտցիների աշխատավարձերը մարվում են

Նաիրիտցիների աշխատավարձերը մարվում են

  «Արմենպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց շարունակել վճարել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացման գործընթացում ներգրավված 121 աշխատակցների 2018 թվականի աշխատավարձերը՝ հատկացնելով 177 մլն 342,3 հազար դրամ:
  ՀՀ կառավարության ընդունված որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ աշխատակիցներին աշխատավարձի վճարման համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի և հուլիսի 13-ի որոշումներով պահուստային ֆոնդից հատկացվել էր համապատասխանաբար 76 մլն 407,7 հազար և 86 մլն 777,7 հազար դրամ: Այդ գումարի մեջ ներառված է նաև ԱԱՀ-ի գումարը` կապված 2018 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսդրության փոփոխության հետ:
  Ի դեպ, կառավարության վերոնշյալ գործունեությունը կրում է շարունակական բնույթ:
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի արհկոմի նախագահ Հրաչ Թադևոսյանը ՀԱՄԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց, որ կառավարությունը գործել է ի շահ աշխատողների, որ նրանց շրջանում մեծացել է վստահությունը կառավաության նկատմամբ: Նրանք լիահույս են, որ գործարանը կվերագործարկվի, քանի որ ըստ նրանց, գործարանը նախևառաջ ազգային արժեք է: 
  «Նաիրիտում» նեդրումներ կատարելու պատրաստակամություն հայտնած «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի ներկայացուցիչներն օրերս հանդիպումներ են ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ, որից հետո հայտարարել են, որ գործարանում անցկացվող աուդիտից հետո վերագործարկման հնարավորությունը մեծ է: