Երևան, 22.11.2024

Կայքի հին տարբերակը

Աշխատանքային հանդիպում ՀԱՄԿ-ում

Աշխատանքային հանդիպում ՀԱՄԿ-ում

  Հունիսի 1-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում ՀԱՄԿ-ի նախագահ Էդուրադ Թումասյանը հանդիպեց Աշխատանքի միջազգային կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների գրասենյակի և արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության  խմբի աշխատավորների գործունեության մասնագետ Գոչա Ալեքսանդրիային:

  Հանդիպման ընթացքում Էդուարդ Թումասյանը շնորհավորեց Գոչա Ալեքսանդրիային նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որից հետո կողմերը կարևորեցին աշխատանքի ոլորտում սոցիալական խնդիրներն ու արժանապատիվ աշխատանքին առնչվող հարցերը,  միաժամանակ հույս հայտնեցին, որ համագործակցության արդյունքում նշված ոլորտում ՀԱՄԿ-ի և ԱՄԿ-ի ներդրած ջանքերը կարձանագրեն ցանկալի արդյունք:

  Հանդիպմանը ներկա էին ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալներ Բորիս Խարատյանը, Խաչիկ Առաքելյանը և ՀԱՄԿ-ի Ուսումնա-հետազոտական կենտրոնի ղեկավար - պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը: