27 Փետրվար, 2017
                                                Կայացավ ՀՀ Ագրոարդյունաբերական  համակարգի աշխատողների           արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի 4-րդ համաժողովը
                                                
  ՀՀ Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության հերթական  4-րդ համաժողովը կայացավ 2017 թվականի փետրվարի 24-ին, Կոնգրես հյուրանոցի կոնֆերանս դահլիճում: Համաժողովին մասնակցում էին ՃՀՄ 50 պատվիրակներից 44-ը և հրավիրված գործընկերներ: Համաժողովին  ներկա էին ՀԱՄԿ-ի...
 
                                                23 Փետրվար, 2017
                                                Եվրոպական արհմիությունների հերթական հանդիպումը Երևանում
                                                
  Փետրվարի 20-21-ին Երևանում անցկացվեց Եվրոպայի հանրային ծառայության աշխատողների արհմիությունների դաշնության (EPSU) Հյուսիսարևելյան Եվրոպայի տարածաշրջանային տարեկան հանդիպումը: 
  Հանդիպմանը մասնակցում էին Վրաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Բելառուսի, Ուկրաինայի, ինչպես նաև Հայաստանի հանրային ծառայությունների բնագավառի...
 
                                                13 Փետրվար, 2017
                                                Կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի 2017 թվականի նիստը
                                                
  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ 2017 թ. փետրվարի 10-ին  տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը:
   Նիստի օրակարգում ընդգրկված էր «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի hայեցակարգը, որի նպատակն է մատնանշել կամավորական գործունեության...
 
                                                20 Դեկտեմբեր, 2016
                                                
                                                Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի 
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ
Էներգետիկի օրվա կապակցությամբ
 
  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է <Էլեկտրաարհմիություն> արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, համակարգի աշխատողներին, արհմիության անդամներին մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում արժանապատիվ աշխատանք և բարեկեցիկ կյանք:
  ՀԱՄԿ-ի անդամ <Էլեկտրաարհմիություն> արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը տնտեսության համար կարևորագույն այս ոլորտում  իր ուրույն ներդրումն ունի և իր ակտիվ գործունեությամբ արժանի տեղ է գրավում ՀԱՄԿ-ի անդամ կազմակերպությունների ընտանիքում:
Ոլորտում իրականացվող սոցիալական խնդիրների բարեփոխումների արդյունքում է, որ աշխատողները արհմիութենական կազմակերպություններում ստանում են իրենց սոցիալական խնդիրների լուծումները:
  Կրկին անգամ շնորհավորում եմ ոլորտի աշխատողներին, մաղթում քաջառողջություն,  նորանոր հաջողություններ այդ դժվարին և պատասխանատու գործում:
Լավագույն մաղթանքերով՝                             Էդուարդ Թումասյան
 
                                                15 Դեկտեմբեր, 2016
                                                ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
                                                  2016թ. դեկտեմբերի 5-8 Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցավ   Եվրոպական երկրների  կրթության արհմիությունների, կրթության միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների  հաշվետու-ընտրական համագումարը, որը գումարվում է չորս տարին մեկ անգամ: 
  Համագումարի աշխատանքներին մասնակցում էին եվրոպական 48 երկրների 131 արհմիութենական կազմակերպությունների  350 պատգամավորներ կրթության բոլոր մակարդակներից, ովքեր քվեարկեցին կազմակերպության 2017-2020 թթ աշխատանքային ծրագրի համար, ընդունեցին մի շարք բանաձևեր՝ ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու նպատակով: 
  Համագումարի աշխատանքներին մասնակցում էր Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության   նախագահ  Գրիգոր Ղարիբյանը, ով չորս տարի ժամկետով ընտրվեց կրթության արհմիությունների Եվրոպական կոմիտեի անդամ:
 
                                                12 Դեկտեմբեր, 2016
                                                
                                                ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել է`
Հարցման կարգով ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել է
արհմիութենական երկարամյա, ակտիվ աշխատանքի և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ Աստղիկ Մովսեսյանը` “Սիմոն և Հակոբ թոռներ” ՍՊԸ-ի արհեստակցական կազմակերպության նախագահ:
 
ՀԱՄԿ-ի գործկոմ 2016թ.
12 դեկտեմբեր N18/4 որոշում