30 Նոյեմբեր, 2017
Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստին մասնակցում էին ՀՀ կառավարության և Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչներ: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից մասնակցում...
20 Նոյեմբեր, 2017
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, բանկային աշխատողներին, արհմիության անդամներին, մասնագիտական տոնի` Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ,մաղթում առողջություն, աշխատանքային և ստեղծագործական նորանոր նվաճումներ:
Համոզված ենք, որ ձեր նվիրված աշխատանքով կնպաստեք համակարգի կատարելագործմանը՝ ի շահ և ի բարօրություն աշխատավոր մարդու:
Լավագույն մաղթանքներով՝
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերցիայի նախագահ Է.Թումասյան
17 Նոյեմբեր, 2017
ՀԱՄԿ-ի ՊԱՏՎՈԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է`
ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել է Համլետ Հայրապետյանը, Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ,,Ջրկոնստրուկցիա,, ՍՊԸ հիմնադիր տնօրեն, ձեռնարկության աշխատողների սոցիալ-տնտեսական շահերի ու իրավունքների պաշտպանության գործում ներդրած ավանդի, երկարամյա ակտիվ հասարակական գործունեության և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:
ՀԱՄԿ-ի գործկոմ
N1/1 - 15.11.2017թ.
06 Նոյեմբեր, 2017
Հայաստանի կրթության և գիտության աշխատողների
արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի խորհրդի նիստը
2017թ. նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության խորհրդի նիստը:
Նախքան օրակարգին անցնելը խորհրդի մասնակիցները շնորհավորեցին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանին ՀԱՄԿ-ի 4-րդ համագումարում վերընտրվելու կապակցությամբ:
...
02 Նոյեմբեր, 2017
Կայացավ ՀԱՄԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը
2017թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի 4-րդ համագումարից հետո կայացավ վերստուգիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը: Նիստը նախագահում էր ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Խաչիկ Առաքելյանը: Նիստին մասնակցում էին ՀԱՄԿ-ի 4-րդ համագումարում ձևավորված հանձնաժողովի 19 անդամներից 13-ը: Օրակարգում ներառված էր վերստուգիչ հանձնաժողովի նախագահի և տեղակալների ընտրությունը:
Մինչ ընտրությունը, Խաչիկ Առաքելյանը շնորհակալություն հայտնեց վերստուգիչ հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀ թեթև արդյունաբերության աշխատողների ՃՀՄ-ի փոխնախագահ Արաքսի Ավագյանին և հանձնաժողովի անդամներին իրենց բարեխիղճ աշխատանքի համար:
Այնուհետև հանձնաժողովի անդամների առաջարկությամբ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ ընտրվեց <Հայաստանի Էլեկտրական ցանցեր> ՓԲԸ-ի արհկոմի նախագահի տեղակալ Մանուկ Մանուկյանը, նախագահի տեղակալներ ընտրվեցին Հայաստանի Կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների ՃՀՄ-ի գլխավոր հաշվապահ Մարիամ Գասպարյանը և Հայաստանի կրթության և գիտության աշխատողների ՃՀՄ-ի Կենտրոնի տարածքային արհկոմի նախագահ Վահան Վարդանյանը:
23 Հոկտեմբեր, 2017
ՍԵՄԻՆԱՐ
Օպտիմալացման խնդիրները ուշադրության կենտրոնում
Հոկտեմբերի 19-20 Ծաղկաձորի «Ծաղկահովիտ» հյուրանոցում ՀԱՄԿ-ի Ուսումնահետազոտական կենտրոնը Պան-Եվրոպական Տարածաշրջանային Խորհրդի աջակցությամբ կազմակերպել էր սեմինար` «Օպտիմալացման խնդիրները, առանձնահատկությունները և դրանց սոցիալական հետևանքները» թեմայով:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը:...
13 Հոկտեմբեր, 2017
Էներգետիկան կզարգանա՞ առանց միջին օղակի մասնագետների
Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացումը պաշտոնական վիճակագրական տվյալներով վերջին տարիներին մշտապես գտնվել է «վերելքի» ճանապարհին: Սակայն 2016թ. սեպտեմբերին պարզ դարձավ, որ տնտեսության վիճակը մեղմ ասած բավարար չէ և ինչ-որ տեղ մտահոգիչ է:
Եվ ահա այստեղ խնդիր դրվեց օպտիմալացնել ոլորտներ, առանձին կառույցներ...