Երևան, 31.03.2025

Կայքի հին տարբերակը

ՍԵՄԻՆԱՐ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ

ՍԵՄԻՆԱՐ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ

  ՀԱՄԿ-ի Ուսումնահետազոտական կենտրոնը Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ մարտի 14-15-ը Աղվերանում կազմակերպել էր Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակին նվիրված սեմինար` «Աշխատանքի ոլորտի ապագան և արհմիությունների դերը արժանապատիվ աշխատանքի առաջխաղացման հարցում» թեմայով:

  Բացման խոսքում ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը նշեց Աշխատանքի միջազգային կազմակերպության դերն ու նշանակությունը: Անդրադարձ կատարեց ԱՄԿ-ի ձևավորման պատմությանը և կարևորեց մեր երկրի անդամակցությունն ու համագործակցությունը այդ միջազգային կազմակերպության կազմում:

  Սեմինարում հանգամանալից զեկույցով հանդես եկավ ԱՄԿ-ի Աշխատավորության հարցերով գլխավոր մասնագետ Գոչա Ալեքսանդրիան` «Աշխատանքի ոլորտի ապագայի մասին ԱՄԿ Գլոբալ հանձնաժողովի զեկույցի քննարկումները» թեմայով, մանրամասնեց ԱՄԿ-ի աշխատանքի սկզբունքները և ներկայացրեց «Սոցիալական արդարության մասին» հռչակագիրը` արդար գլոբալիզացիայի նպատակով:

ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը հանդես եկավ «Սոցիալական երկխոսությունը Հայաստանում արդի փուլում և դրա հեռանկարները» թեմայով զեկույցով, պատասխանեց մասնակիցներին հուզող հարցերին:

  G20 ծրագրի համակարգող Կարինե Սիմոնյանը հանդես եկավ «Արժանապատիվ Աշխատանք: Մասնագիտական ուսուցման և հմտությունների զարգացման համակարգի դերը աշխատաշուկայում` արագ փոփոխվող պայմաններում աշխատավորության արդյունավետ զբաղվածության հնարավորությունների բարձրացման հարցում» թեմայով զեկուցմամբ:

  Հայաստանում ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը ներկայացրեց «ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների տեղայնացումը. ԱՄԿ-Հայաստան համագործակցության “Արժանապատիվ աշխատանք”» ծրագիրը: Իր շնորհանդեսում կարևորեց կայուն զարգացման նպատակները, ինչպես նաև սոցիալական, տնտեսական և բնապահպանական հարցերը:

 Մասնակիցների կողմից բարձրացված Աշխատանքային օրենսդրությանը վերաբերող հարցերին պարզաբանումներ տվեց ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը:

  Սեմինարում ակտիվ մասնակցություն ունեցան ՃՀՄ նախագահներ Ս.Ավագյանը, Շ.Մկրտչյանը, Գ.Ղարիբյանը, Գ.Վաղարշակյանը, Հ.Դանիելյանը, Լ.Հակոբյանը և սկզբնական արհմիութենական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 Սեմինարի աշխատանքներն ամփոփեց ՀԱՄԿ-ի նախագահ Է.Թումասյանը և կարևորեց աշխատավորության արժանապատիվ աշխատանք ունենալու անհրաժեշտությունն ու մեր հետագա անելիքները: