ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՄԿ-ում
ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը հունիսի 26-ին ընդունեց Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Մոսկվայի գրասենյակի տնօրեն տիկին Օլգա Կուլաևային, ԱՄԿ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների գրասենյակի և արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության խմբի աշխատավորների գործունեության մասնագետ Գոչա Ալեքսանդրիային, Հայաստանում ԱՄԿ-ի ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանին:
Ընդունելով հյուրերին նախագահը բարձր գնահատեց ԱՄԿ-ի հետ համագործակցությունը և վստահություն հայտնեց, որ այն կլինի շարունակական և արդյունավետ:
Հանդիպման ընթացքում տիկին Կուլաևան ներկայացրեց ԱՄԿ-ի □Արժանապատիվ աշխատանքի□ ծրագրի իրականացման եզրույթները ՀՀ-ում, որի շրջանակներում նախատեսվում է կատարելագործել Հայաստանի հանրապետությունում զբաղվածության կարգավորմանն ուղղված պետական քաղաքականությունը, աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները, սոցիալական գործընկերների երկխոսության կատարելագործումը: Ըստ Կուլաևայի հանրապետություն է ժամանել փորձագետների աշխատանքային խումբ, որը բաղկացած է լավագույն մասնագետներից, որոնք իրենց փորձն ու գիտելիքներն են ներդնում ծրագրի մշակման համար: Նախատեսվում է հունիսի 27-ին կազմակերպել 2017-2020թթ. "Արժանապատիվ աշխատանքի" ծրագրի մշակման սեմինար:
Էդուարդ Թումասյանը շնորհակալություն հայտնելով հյուրերին, հույս հայտնեց որ համատեղ աշխատանքների արդյունքում ծրագիրը կկենսագործվի հանրապետությունում և կարձանագրվեն լավագույն արդյունքներ: