Հանդիպում ՀԱՄԿ-ում


Հունիսի 20-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը հանդիպեց Եվրոպական միության "Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ" ("GSP+") հարցերով Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցիչների հետ:
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ("GSP+") առևտրային ռեժիմի դիտանցման փուլի գործընթացի շրջանակներում և ցանկություն հայտնել հանդիպելու Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավարության հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի Հանրապետությունում ("GSP+") ռեժիմից օգտվելու նախապայման հանդիսացող աշխատանքային իրավունքներին վերաբերող Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Աշխատանքի միջազգային կազմակերպության հիմնարար կոնվենցիաների կենսագործման ընթացքը:
ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը հանգամանալից ներկայացրեց ՀԱՄԿ-ի դիրքորոշումը Հայաստանի Հանրապետությունում գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նորաստեղծ առողջապահական տեսչական մարմնի, հարկադիր աշխատանքի, գործադուլների, նվազագույն աշխատավարձի սահմանման, աշխատավարձի ինդեքսավորման, Հանրապետական եռակողմ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ՀՀ աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Գործատուների Հանրապետական ՄիությունՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիա
Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիա
Աշխատանքի միջազգային կազմակերպություն




