Երևան, 22.11.2024

Կայքի հին տարբերակը

Տեղի ունեցավ ՀՀ <Էլեկտրաարհմիություն> արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության համագումարը

Տեղի ունեցավ ՀՀ <Էլեկտրաարհմիություն> արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության համագումարը

   2016թ. հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ ՀՀ <Էլեկտրաարհմիություն> արհեստակցական  կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 4-րդ համագումարը:

   Անցած ժամանակաշրջանում կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես  եկավ ՃՀՄ-ի նախագահ Կարինե Ալոյանը: Նա մի շարք  հարցերի հետ կարևորեց նաև ՃՀՄ-ի անդամ  կազմակերպություններին անհրաժեշտության  դեպքում ցուցաբերած աջակցության, աշխատողների աշխատանքային  իրավունքների ու շահերի պաշտպանության  հարցում միության  կատարած աշխատանքերը, կնքվող կոլեկտիվ  պայմանագրերը: < Կոլեկտիվ պայմանագրային  համակարգի առկա  փորձը, որը հիմնված է սոցիալական  գործընկերության սկզբունքերի վրա ևս մեկ անգամ ապացուցում է , որ բազմաթիվ  հարցեր շատ ավելի արդյունավետ են  լուծվում, եթե աշխատանքային  հարաբերություններում կողմերն ի սկզբանե հակված են  համագործակցության>,-իր զեկուցման մեջ  նշեց  Կ.Ալոյանը:

   Նա համագումարի մասնակիցներին ներկայացրեց նաև <Էլեկտրաարհմիություն>  միջազգային կազմակերպության նախագահ Վասիլի Բոնդարևի շնորհավորական ուղերձը:

   Հաշվետվությամբ հանդես եկավ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Մանուկ Մանուկյանը: Համագումարում ելույթ ունեցան <Բարձրավոլտ էլեկտրացանցեր> ՓԲԸ –ի արհեստակցական կազմակերպության նախագահի տեղակալ Վարդան Մուրադյանը, <Հայկական ատոմային էլեկտրակայան> ՓԲԸ-ի արհկոմի անդամ Հայկ Բաղդասարյանը, <Հայաստանի էլեկտրական ցանցեր> ՓԲԸ-ի արհկոմի նախագահ Արտյոմ Մուրադյանը:

   <Հայկական ատոմային էլեկտրակայան> ՓԲԸ-ի արհկոմի անդամ Հայկ Բաղդասարյանն իր ելույթում առաջարկեց ՀՀ–ում ներդնել արտադրական դժբախտ պատահարներից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր ապահովագրության  համակարգ:

   Համագումարի աշխատանքերին մասնակցում էին ՀԱՄԿ-ի  նախագահ Էդուարդ Թումասյանն ու ՀԱՄԿ-ի  նախագահի  տեղակալ Խաչիկ Առաքելյանը: Պարոն Թումասյանն  իր  ելույթում նշեց, որ ՀՀ <Էլեկտրաարհմիություն> արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ն, որպես կոնֆեդերացիայի անդամ կազմակերպություն արդեն իսկ կայացած  և  գործուն ներուժ ունեցող կառույց է, որի գործունեությունը նպատակաուղղված է եղել ճյուղի արհմիության անդամների աշխատանքային և դրա հետ կապված իրավունքների ու շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը:

   Համագումարում բաց քվեարկությամբ ՀՀ <Էլեկտրաարհմիություն> արհեստակցական  կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ վերընտրվեց Կարինե Ալոյանը: Համագումարը  հաստատեց ՃՀՄ-ի 2016-2021 թթ. գործունեության  ծրագիրը, վերստուգիչ հանձնաժողովի կազմը և ընտրեց ղեկավար մարմիններ: