ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 26-ին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը ընդունեց Պետհիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիությունների միջազգային ֆեդերացիայի՝ մայիսի 27-ին կայանալիք խորհրդի նիստի մասնակիցներին:
Հանդիպմանը մասնակցում էին Պետհիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիությունների միջազգային ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Սավչենկոն, Արհմիությունների համընդհանուր դաշնության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Յուրևը, Իսրայելի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Վրաստանի, Բելառուսի և Մոլդովայի արհմիությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում ՀԱՄԿ-ի նախագահ Է. Թումասյանը հյուրերին ծանոթացրեց ՀԱՄԿ-ի կառուցվածքին, առկա խնդիրներին, խոսեց նաև ՀԱՄԿ-ի երիտասարդ կադրերի պատրաստվածության և արհմիութենական գործունեության մեջ դրսևորած ակտիվության մասին:
Մտքերի փոխանակության ընթացքում հյուրերը առաջարկեցին համագործակցությունը դարձնել շարունակական: