Երևան, 03.12.2024
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

20 Սեպտեմբեր, 2017

ՍԵՄԻՆԱՐ Սփյուռքի գործընկերների աջակցությամբ

ՍԵՄԻՆԱՐ Սփյուռքի գործընկերների աջակցությամբ

  ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնի և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի մեր արհմիութենական գործընկերների ֆինանսական աջակցությամբ սեպտեմբերի 15-16 Ծաղկաձորում կազմակերպվեց սեմինար` «Հանրային ոլորտում աշխատողների առջև ծառացած սոցիալական խնդիրների վերլուծությունը» թեմայով:   Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ...

14 Սեպտեմբեր, 2017

Կայացավ Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի 8-րդ համագումարը

  2017թ. սեպտեմբերի 12-ին Մոսկվայի Աշխատանքի պալատում տեղի ունեցավ Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի 8-րդ համագումարը:   Համագումարի աշխատանքներին մասնակցում էր 131 պատվիրակ: Հաշվետու զեկուցմամբ հանդես եկավ Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Շչերբակովը:   Արհմիությունների...

08 Սեպտեմբեր, 2017

«Եթե մեր գիտաշխատողները ցածր աշխատավարձով գալիս են աշխատանքի, ուրեմն նրանք իրոք գիտությանը նվիրված մարդիկ են»

«Եթե մեր գիտաշխատողները ցածր աշխատավարձով գալիս են աշխատանքի, ուրեմն նրանք իրոք գիտությանը նվիրված մարդիկ են»

ԱՌԿԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՎԱՅԵԼ ՉԷ ԳԻՏԱՀԵՆՔ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ ՈՐԴԵԳՐԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ Հայաստանի Հանրապետության գիտության ասպարեզի զարգացման 2011-2015 և 2016-2020 թվականների ռազմավարությունը միտված է ապահովելու գիտության ոլորտի դինամիկ և նպատակաուղղված զարգացումը: Ըստ այդմ՝ մինչև 2020 թվականը Հայաստանում գիտության ֆինանսավորման ծավալները...

07 Սեպտեմբեր, 2017

Հայաստանի մշակույթի աշխատողների ՃՀՄ-ի 5-րդ համագումարը

Հայաստանի մշակույթի աշխատողների ՃՀՄ-ի 5-րդ համագումարը

  2017թ. սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 5-րդ համագումարը:   Համագումարին մասնակցում էին ՃՀՄ-ի 42 ընտրված պատվիրակներից 38-ը:   Համագումարին  շնորհավորական ուղերձներ էին  հղել Ռուսաստանի Դաշնության  մշակույթի աշխատողների...

29 Օգոստոս, 2017

Պարգևատրում

    

 2017թ. օգոստոսի 29-ին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանին:

Հանդիպման ժամանակ ՀԱՄԿ-ի նախագահը արհմիութենական ակտիվ գործունեության, հայրենանվեր ծառայությունների համար և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ Արա Ղահրամանյանին պարգևատրեց ՀԱՄԿ-ի Պատվո կրծքանշանով:

31 Հուլիս, 2017

Տեղի է ունեցել Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի է ունեցել Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը

  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ հուլիսի 26-ին տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը:   Նիստին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից մասնակցում էին եռակողմ հանձնաժողովի անդամներ՝ ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բ. Խարատյանը, Հայաստանի մշակույթի աշխատողների...

10 Հուլիս, 2017

  ՀԱՄԿ-Ի ՊԱՏՎՈ ԿՐԾՔԱՆՇԱՆՈՎ ԵՎ ՊԱՏՎՈԳՐՈՎ  ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ`

 1. Արհմիութենական ակտիվ գործունեության, հայրենանվեր ծառայությունների համար և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանը:

 2. Արհմիութենական  երկարամյա ակտիվ, բարեխիղճ  աշխատանքի համար և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել է ՀՀ լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի` <<Զանգեզուրի պղնձամոլիբդինային կոմբինատ>> ՓԲԸ արհեստակցական կազմակերպության նախկին նախագահ Էռնեստ Պետրոսյանը:

ՀԱՄԿ-ի գործկոմ

21.06.2017թ.որոշում N 21