Երևան, 06.12.2024

Կայքի հին տարբերակը

Պահանջում են վնասի փոխհատուցում

Պահանջում են վնասի փոխհատուցում

  <Երևանի էլեկտրաշարժիչների գործարան > ԲԲԸ-ում դժբախտ դեպքի և մասնագիտական հիվանդության արդյունքում որոշակի տոկոսով աշխատունակությունը կորցրած մի խումբ աշխատակիցներ վնասի փոխհատուցման պահանջի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար դիմել են ՀԱՄԿ-ի սոցիալ-տնտեսական և աշխատանքի պաշտպանության բաժին: Բաժնի պետ Կարինե Մադոյանի փոխանցմամբ թեև վերոհիշյալ գործարանի աշխատողներ Վ.Խաչատրյանին, Վ.Գևորգյանին, Գ.Երեմյանին, Ի. Հովհաննիսյանին, Վ.Պողոսյանին, Ռ.Նազարյանին, Հ.Տոնոյանին և Խ.Գրիգորյանին նշանակվել է անժամկետ վնասի փոխհատուցում, սակայն ընկերության տնօրենը հրաժարվում է վճարել այն, պատճառաբանելով, որ աշխատողներն ունեն կենսաթոշակի իրավունք: Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1078-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կորցրած աշխատավարձը (եկամուտը սահմանելիս) տուժողին հաշմության կամ առողջության այլ վնասի հետ կապված, նշանակված հաշմանդամության կենսաթոշակը, ինչպես նաև այլ կենսաթոշակները ու նպաստները և այլ նմանօրինակ վճարները, որոնք նշանակվելու են առողջության քայքայումից առաջ կամ հետո, հաշվի չեն առնվում ու չեն հանգեցնում վնասի հատուցման չափի նվազեցման (հաշվի չեն առնվում ի հաշիվ վնասի հատուցման): 
  Վնասը հատուցելիս հաշվի չի առնվում նաև տուժողի կողմից առողջության քայքայումից հետո ստացած աշխատավարձը (եկամուտը):
  <Երևանի էլեկտրաշարժիչների գործարան>-ի վերոնշյալ աշխատողները 2011 թ. հունվար-հունիս ամիսների համար և 2012 թ. հոկտեմբերից մինչ օրս չեն ստացել վնասի փոխհատուցում: Աշխատողների՝ վնասի փոխհատուցման չվճարված գումարները կազմում են 200 հազարից մինչև 1 միլիոն դրամ:
Վնասի փոխհատուցման չվճարված գումարները պատասխանողից (<Երևանի էլեկտրաշարժիչների գործարան> ԲԲԸ) բռնագանձելու նպատակով ՀԱՄԿ-ի սոցիալ-տնտեսական և աշխատանքի պաշտպանության բաժինը կազմեց հայցադիմում առաջին ատյանի դատարան ներկայացնելու համար: