Երևան, 06.12.2024

Կայքի հին տարբերակը

Հանդիպում ՀԱՄԿ-ում

Հանդիպում ՀԱՄԿ-ում

  ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը հոկտեմբերի 28-ին ընդունեց ԱՄԿ-ի Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող գրասենյակի տնօրեն Օլգա Կուլաևային, ԱՄԿ-ի աշխատանքի, աշխատանքի տեսչության և աշխատանքի պահպանության հարցերի համակարգող մասնագետ Վալենտին Մոկանուին և Հայաստանում ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանին: Հանդիպմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալներ Բորիս Խարատյանը և Խաչիկ Առաքելյանը:

  Կողմերը քննարկեցին Հանրապետական կոլեկտիվ պայմանագրին և Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին առնչվող հարցերը:

  Էդուարդ Թումասյանն իր խոսքում կարևորելով Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի նշանակությունը միաժամանակ նշեց, որ նոր պայմանագրի նախագծի քննարկումները չեն սկսել, թեև 2018 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև կնքված համաձայնագրով Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի մեկ տարով երկարեցված գործողության ժամկետը լրանում է 2019 թ. դեկտեմբերի 12-ին:

  Հանդիպման ավարտին Օլգա Կուլիևան Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի նախագծի քննարկման և ստորագրման, ինչպես նաև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործընթացների ակտիվացման նպատակով առաջարկեց ԱՄԿ-ի աջակցությունը: