Երևան, 06.12.2024

Կայքի հին տարբերակը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 
ԳՅՈՒՂԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան սիրով ու երախտագիտությամբ շնորհավորում է Հայաստանի Հանրապետության ագրոարդյունաբերության համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային  հանրապետական միությանը, արհմիության  անդամներին, գյուղոլորտի բոլոր աշխատողներին Գյուղաշխատողի օրվա կապակցությամբ:
  Մեր աշխարհի շենացման ու զարգացման մեջ անգնահատելի դեր ունեն գյուղատնտեսության բնագավառի աշխատողները, որոնց անդուլ, նվիրական ջանքերի շնորհիվ է ստեղծվում հանապազօրյա հացը, բերք ու բարիքի առատությամբ լցվում մեր կյանքը: 
  Կրկին շնորհավորում եմ բոլորին, ցանկանում խաղաղ ու արարչագործությամբ լի տարիներ, նոր ձեռքբերումներ ու ամենայն բարիք: 


Ջերմ բարեմաղթանքներով՝ 
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ                                   ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ