Երևան, 07.11.2024

Կայքի հին տարբերակը

Հաստատված է

նոր խմբագրությամբ

<<Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա>>

արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության

երրորդ համագումարի կողմից 23.11.2012թ.

 

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ>>

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. "Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա" արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության (այսուհետ՝ ՀԱՄԿ) վերստուգիչ հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կազմը ձևավորվում է ՀԱՄԿ-ի անդամ արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունների (այսուհետ՝ ՃՀՄ)  պատվիրակած մեկական ներկայացուցիչներով:

            1.1. Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում ՃՀՄ ղեկավար մարմնի ներկայացմամբ հանձնաժողովի կազմի  փոփոխության վերաբերյալ գործկոմի որոշումը հաստատվում է ՀԱՄԿ-ի խորհրդի կողմից:

2. Հանձնաժողովի կազմում չեն կարող պատվիրակվել ՀԱՄԿ-ի ղեկավար մարմինների և խորհրդի մշտական գործող հանձնաժողովների անդամները, ՀԱՄԿ-ի աշխատակազմի աշխատակիցները։

3.Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելու համար հանձնաժողովը իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ և հանձնաժողովի նախագահի տեղակալ(ներ):

3.1. Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում  են հասարակական հիմունքներով:

4. Հանձնաժողովը հաշվետու ժամանակահատվածում իր կողմից իրականացված ընթացիկ վերստուգումների արդյունքների մասին հաղորդումներով հանդես է գալիս նաև ՀԱՄԿ-ի  խորհրդի և (կամ) գործկոմի  նիստերում:

5. Հանձնաժողովը իրավունք ունի անարգել ստանալու վերստուգումների վերաբերյալ փաստաթղթեր, տեղեկանքներ,  բացատրություններ, ժամկետներ սահմանել բացահայտված թերությունները վերացնելու համար:

6. Հանձնաժողովը պատասխանատվություն է կրում իր անցկացրած վերստուգումների արդյունքների վերաբերյալ եզրակացությունների հավաստիության  համար:

7. Հանձնաժողովի որոշումները պարտադիր են և  ենթակա  են   կատարման  հանձնաժողովի կողմից սահմանած ժամկետում:

8. Վերստուգման արդյունքները հանձնաժողովը քննարկում է ՀԱՄԿ-ի ներկայացուցչի հետ:

8.1. Հանձնաժողովի առաջարկությունները չկատարվելու, բացահայտված թերությունները սահմանված ժամկետում չվերացվելու դեպքում հանձնաժողովն իրավունք ունի դիմելու ՀԱՄԿ-ի նախագահին  և (կամ) ՀԱՄԿ-ի գործկոմին:

9. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են հանձնաժողովի նախագահի կողմից ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:

10.Հանձնաժողովի նիստը իրավազոր է, եթե նիստին մասնակցում  են հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը:

10.1. Որոշումներն ընդունվում են նիստին ներկա  հանձնաժողովի  անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

10.2. Քվեարկության կարգը, բաց կամ փակ (գաղտնի),  որոշում է հանձնաժողովը:

11. Հանձնաժողովի նախագահը ՀԱՄԿ-ի  համագումարի պատվիրակ  է։  

11.1. Հանձնաժողովի նախագահը խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է ՀԱՄԿ-ի խորհրդի և գործկոմի նիստերին։

12. Հանձնաժողովի գործունեության  հետ կապված ծախսերը կատարվում են ՀԱՄԿ-ի աշխատակազմի միջոցով՝ ՀԱՄԿ-ի բյուջեի հաշվին։

12.1. Հանձնաժողովի գործունեության  հետ կապված ծախսերի նախահաշիվը ներկայացնում է  հանձնաժողովի նախագահը։

 

 

 

Կազմավորվել է ՀԱՄԿ-ի 4-րդ համագումարում
 6 հոկտեմբերի 2017թ.
 
 

ՀԱՄԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի անդամներ

 

Ճյուղային հանրապետական միություն

ազգանուն, անուն, հայրանուն

աշխատանքի վայրը, պաշտոնը, կատարվող արհմ. աշխատանքը

Ագրոարդյունաբերական  համակարգի աշխատողների

Սարդարյան Արուսյակ Մկրտչի

ՃՀՄ  գլխավոր հաշվապահ

Առողջապահության աշխատողների

Սարգսյան Մարգարիտա Ստեփանի

Լոռու առողջապահության աշխատողների արհմիության մարզային միության հաշվապահ

Առևտրի, հաս. սննդի, սպառկոոպ. և ձեռներեցության աշխատողների

Մովսեսյան Աստղիկ Վարանցովի

"Սիմոն և Հակոբ թոռներ" ՍՊԸ, գլխ. հաշվապահ

Ավտոգյուղմեքենաշին. և  անտառթուղթփայտամշակման արդ. աշխ.

Գրիգորյան Սաթենիկ Հայրապետի

N23 պրոֆ.ուսումնարան,արհկոմի նախագահ

Արդյունաբերության աշխատողների Ղազարյան Արամ Վիլգելմի ՃՀՄ գլխ. հաշվապահ

ԲՈՒՀ -երի աշխատողների

Սիրունյան Լյովա Գուրգենի

Գավառի պետական համալսարան, արհկոմի նախագահ

Էլեկտրաարհմիության աշխատողների

Մանուկյան Մանուկ Հակոբի

“Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ, արհկոմի նախագահի տեղակալ, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ

Էլեկտրոնային ոլորտի աշխատողների

Ջաղինյան Սերգեյ Ալեքսանի

,,Էլեկտրոն,, ԲԲԸ, փոխտնօրեն, արհմիության նախագահ

Թեթև արդյունաբերության աշխատողների

Ավագյան Արաքսի Գևորգի

ՃՀՄ նախագահի տեղակալ, գլխավոր  հաշվապահ

Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների

Թևանյան Նարինե Պուշկինի

ՃՀՄ, գործավար-ռեֆերենտ

Կոմունալ-բնակարանային տնտ. և ծառայությունների ոլորտի աշխատողների

Գասպարյան Մայրամ Արամի

ՃՀՄ գլխավոր հաշվապահ, հանձնաժողովի նախագահի տեղակալ

Կրթության և գիտության աշխատողների

Վարդանյան Վահան Նարիբեկի

Երևանի Կենտրոն տարածքի արհմ. կազմ. միության նախագահ, հանձնաժողովի նախագահի տեղակալ

Մշակույթի աշխատողների Մելքոնյան Անահիտ Հրանտի Երևանի Հովհ. Թումանյանի անվ.պետ. տիկնիկային թատրոն, գլխ. հաշվապահ, արհմկազմ. նախագահ
Շինարարության և շինանյութերի արդյունաբերության աշխատողների Ներսեսյան Աննա Գևորգի ՃՀՄ  հաշվապահ

Պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների

Մաթևոսյան Մարիա Մեսրոպի

Աշտարակի տարածքային միության նախագահ

Սպասարկմանոլորտի, սննդի և ձկնարդյունաբերության աշխատողների

Բոստանջյան Հրանտ Հովհաննեսի

"Լույս Ինվեսթմենթս" ՍՊԸ, գլխ. հաշվապահ

Տեղ. տեխն., ավիացիայի և հեռահաղ. աշխատողների "Միաբանություն" Սահրադյան Անահիտ Ալեքսանի ԳԶԿԻ, գլխ. հաշվապահ, արհկոմի անդամ