Երևան, 22.11.2024

Կայքի հին տարբերակը

ՀԱՄԿ-ը` Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրում

ՀԱՄԿ-ը` Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրում

   2015 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրում (Ծիծեռնակաբերդում) հարգանքի տուրք մատուցեց և ծաղկեպսակ դրեց 1915 թվականին իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

   Կոնֆեդերացիան լիահույս է, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և քաղաքակիրթ ողջ աշխարհի կողմից 1915 թվականին Թուրքիայում հայերի զանգվածային բնաջնջման լայնորեն դատապարտումը կկանխի այսուհետ մարդկության դեմ իրականացվող ցանկացած բռնություն:

ՖՈՏՈՇԱՐՔ