ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100 - ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված նյութերի ցուցադրություն, որտեղ ներկայացված են Օսմանյան Թուրքիայում հայ բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանության ողջ ընթացքն ու դաժանությունները:
Հայերի ցեղասպանության դեմ վճռական բողոքի խոսք ասացին և հուժկու ելույթներ ունեցան այնպիսի նշանավոր գրողներ և ականավոր գործիչներ ինչպիսիք են.
Ֆրիտյոֆ Նանսենը - նորվեգացի հումանիստ, երկրաբան
Անատոլ Ֆրանսը - ֆրանսիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր
Վալերի Բրյուսովը - ռուս գրող, գրականագետ և թարգմանիչ
Արմին Վեգները - գերմանացի գրող, թուրքական բանակի սպա
Յոհաննես Լեֆսիուսը - աստվածաբան, Գերմանա-հայկական ընկերության նախագահ
Ալբերտ Էյնշտեյնը - գերմանացի աշխարհահռչակ գիտնական
Ժակ դը Մորգանը - ֆրանսիացի գիտնական
Հանս Վանգենհայմը - 1915 թ. Գերմանիայի դեսպանը Թուրքիայում
Առնոլդ Թոյները - անգլիացի պատմաբան և շատ ուրիշներ:
Այսօր աշխարհի 22 պետություններ 1915 թ. Օսմնայան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որակել են որպես ցեղասպանություն:
Այդ երկրներն են.
Ուրուգվայի Արևելյան Հանարպետությունը (1965 թ-ին` Պառլամենտի բանաձևով, իսկ 2004 թ -ին` օրենքով)
Կիպրոսի Հանրապետությունը (1982 թ-ին` Պառլամենտի բանաձևով)
Եվրամիությունը (1987, 1998, 2000, 2001, 2002 և 2005 թվականներին՝ Եվրապառլամենտի բանաձևերով)
Արգենտինայի Հանրապետությունը (1993 և 2005 թվականներին` Սենատի բանաձևով, 2004 թ-ին` օրենքով)
Ռուսաստանի Դաշնությունը (1995 թ-ին` Պետդումայի բանաձևով)
Կանադան (1996, 2002 և 2004 թվականներին` Պառլամենտի բանաձևերով)
Հունաստանի Հանրապետությունը (1996 թ -ին` Պառլամենտի բանաձևով)
Լիբանանի Հանրապետությունը (1997 և 2000 թվականներին` բանաձևերով)
Բելգիայի Թագավորությունը (1998 թ -ին` Սենատի բանաձևով)
Ֆրանսիայի Հանրապետությունը (1998 և 2000-թվականներին` խորհրդարանի որոշումներով, 2001թ -ին` օրենքով)
Վատիկանը (2000 թ-ին)
Իտալիայի Հանրապետությունը (2000 թ-ին` բանաձևով)
Շվեյցարիայի Համադաշնությունը (2003 թ-ին` բանաձևով)
Սլովակիայի Հանրապետությունը (2004 թ-ին` բանաձևով)
Նիդերլանդների Թագավորությունը (2004 թ-ին` բանաձևով)
Լեհաստանի Հանրապետությունը (2004 թ -ին` բանաձևով)
Վենեսուելլան (2005 թ -ին` Պառլամենտի բանաձևով)
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը (2005 թ-ին` Պառլամենտի բանաձևով)
Լիտվայի Հանրապետությունը (2005 թ-ին՝ բանաձևով)
Չիլիի Հանրապետությունը (2007 թ -ին՝ բանաձևով)
Շվեդիայի Թագավորությունը ( 2010 թ.)
Բոլիվիայի Բազմազգ Պետությունը (2014թ.)
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


