Հարցման կարգով ՀԱՄԿ-ի գործկոմի 2014թ. դեկտեմբերի 26-ի արձանագրություն N 10 որոշմամբ
ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով պարգևատրվել է`
Հայաստանի ԲՈՒՀ-երի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության` Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը` հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ, որի արհեստակցական կազմակերպությունը հանդիսանում է ճյուղային հանրապետական միության հիմնադիր անդամ, երկարամյա ակտիվ գործունեությամբ մեծ ավանդ ներդնելով աշխատավորների սոցիալական ու իրավական շահերի պաշտպանության գործում :
ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել են`
Հայաստանի ԲՈՒՀ-երի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության` Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի 80-ամյակի կապակցությամբ, արհեստակցական կազմակերպության մի խումբ ակտիվիստներ, արհմիութենական բարեխիղճ, ակտիվ գործունեության համար,
Անահիտ Ղուկասյանը - արհեստակցական կազմակերպության խորհրդի անդամ
Վալերի Խաչատրյանը - արհեստակցական կազմակերպության նախագահ
Ռոզա Վարդանյանը- արհեստակցական կազմակերպության խորհրդի անդամ
Սիրանույշ Մնոյանը- արհեստակցական կազմակերպության նախագահության անդամ
Անահիտ Ռոստոմյանը - արհեստակցական կազմակերպության խորհրդի անդամ
Ավագ Ռուշանյանը - արհեստակցական կազմակերպության խորհրդի անդամ
Սլավիկ Հայրապետյանը, Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության խորհրդի անդամ, Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի արհեստակցական կազմակերպության նախագահ` արհմիութենական երկարամյա ակտիվ գործունեության և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ.
Վանիկ Սարգսյանը, Հայաստանի թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության <<Քանաքեռ կարի ֆաբրիկա>> ՍՊԸ-ի արհկոմի նախագահ, արհմիութենական երկարամյա ակտիվ գործունեության և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ.
Ասատուր Թոփալբաբյանը, ՀԱՄԿ-ի նախկին աշխատակից, ծննդյան 100-ամյակի կապակցությամբ :